Առողջ սնունղ

Բերել եմ Քինոայով աղցանի անչափ համեղ ու առողջարար բաղադրատոմս:

Բաղադրիչներ՝⁣

🔸Քինոա (սագախոտ)⁣

🔸Լոլիկ⁣

🔸Եգիպտացորեն (եփված)⁣

🔸Համեմ⁣

🔸Արևածաղկի սերմ (բոված)⁣

🔸Սոխ (ըստ ցանկության)⁣

Թանձրուկի համար՝⁣

▪Լիմոնի հյութ⁣

▪Ձիթապտղի ձեթ⁣

▪Աղ⁣

▪Սև պղպեղ⁣

Քինոան նախքան եփելը պետք է լվանալ (հակառակ դեպքում դառը համ կունենա) :⁣

1 բաժակ քինոային ավելացնել 2 բաժակ ջուր, 1/4 թ/գ աղ: Եռալուց հետո ծածկել ու մարմանդ կրակի վրա եփել 20 րոպե: Հետո պատառաքաղով խառնել (այդպես ծավալ ենք հաղորդում): 😉⁣

Բոլոր բաղադրիչները խառնել, ավելացնել թանձրուկը ու վայելել☺️👌⁣

Սագախոտը  (նաև Եփութուխ, լատ.՝ Quinoa) շատ սննդարար հացազգի է, որը հարուստ է մագնեզիումով ու երկաթով, և ունի սպիտակուցի բարձր մակարդակ (12%-18%): Սագախոտն աճել է Հարավային Ամերիկայի բնությունում, սական իր գերուտեստ լինելու շնորհիվ՝ այժմ նաև աճեցվում է այլ տեղերում, ինչպես նաև Հայաստանում:
Հեշտությամբ է եփվում, և կարելի է այն օգտագործել բազում հեշտ և սննդարար ուտեստներ ստեղծելու համար: Գոյություն ունեն սպիտակ, կարմիր և սև տեսակներ, սակայն եփվելու և սննդային արժեքի տեսանկյունից շատ չեն տարբերվում: