Posted in Մայրենի

Գործնական աշխատանք

Գործնական աշխատանք

1.       Տրված են խոսքի մասեր, առանձնացրու

·         Գոյականներ՝միրգ,կտրիճ,կախարդանք,երգիչ,նապաստակ,ամիս,մարզիկ,իրադարձություն,ծանոթություն,

·         Ածականներ՝վեհորեն,մտահոգ,հիշաչար,խիզախ,անօթևան,դժգույն

·         Թվականներ՝ տասնհինգ,վեց-վեց,չորս,

  

2.      Տրված բառերը դարձրո՛ւ ածականներ՝ կախարդել , հմայել, վախենալ, երազ, գրավել:

Հմայել-հմայիչ
Վախենալ-սարսափելի
երազ-երազկոտ
գրավել-գրավիչ

3.Բառերը միացրո՛ւ իրար և ստացի՛ր նախադասություն, նաև կետադրի՛ր:
✓Ինչպես տեսնում եմ, այսօր հրաշալի եղանակ է: 
✓Ճանապարհի մոտ գեղեցիկ ծաղիկները պատել էին փոքրիկ, այգին:
✓Փչում էր մեղմ հովիկը, ծաղիկները ժպտում էին, դալար խոտերը ծփում էին և դաշտում խաղաղություն էր տիրում։
4. Տեքստի բարդ նախադասություններից յուրաքանչյուրը պարզեցրո՛ւ`  նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադի՛ր եղիր, որ տեքստը պահպանվի):
Գոյություն ունեն հսկա որդեր, որոնց երկարությունը հասնում է մեկից երկու մետրի: Այդ հսկաներից մեկը` մեգասկոլիդեսը, որը մատի հաստություն ունի, ապրում է իր փորած ստորերկրյա շավիղներում: Նրա օրգանիզմն այնքան է հարմարվել ստորերկրյա կյանքին, որ հողից հանելիս իսկույն խեղճանում է:Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին, որոնք բնակվում են անանցանելի ճահիճներում ու լճերում: Տեղի բնակիչները պատմում են նաև, որ ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը: Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում, որի պատճառով գյուղր սարսափի մատնված` փախչում է:

5. Տեքստի թվականները բառերով գրի՛ր:

Մարդն իր կյանքի 70 տարվա ընթացքում միջին հաշվով 50 000 000 քայլ է անում:  Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական 2 000 քայլ է անում:
Մարդն իր կյանքի 70 տարիներից 13-ը ծախսում է խոսակցությունների, 6 տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում 100 տոննա ուտելիք է օգտագործում:
Կյանքի 1/3-ը քնած  է անցկացնում: