Posted in մաթեմատիկա և երևակայություն

Ֆլեշմոբ

1․ Արթուրը, Սոֆին, Դավիթը, Մարիան մասնակցում էին Թթուդրիկի ծեսին։ Նրանցից մեկը կաղամբ էր բերել, մյուսը՝ ծաղկակաղամբ, մնացած երկուսը՝ վարունգ։ Սոֆին և Դավիթը բերել էին բանջարեղենի տարբեր տեսակներ, Մարիան՝ ծաղկակաղամբ։ Ի՞նչ բանջարեղեն էր բերել Արթուրը։
Վարունգ

Նոյեմբերի 28-ին շնիկը 7 շաբաթական և 2 օրական էր։ Ո՞ր օրը նա կդառնա ուղիղ 8 շաբաթական։
7 — 2 = 5
Ն. 28 + 5 = Դ․ 3
Դեկտեմբերի 3

3. Սովորողները ներկեցին դպրոցի պահարանները, որոնք տեղադրված էին ըստ համարների հերթականության՝ 1, 2, 3, 4, և այլն: Քանի՞ պահարան ներկեց Արամը, եթե ներկեց հերթականությամբ 8-րդ համարից մինչև 29-րդ համարի պահարանները:
29 — 8 = 21


4. Իրարից տարբեր քանի՞ թվանշան է օգտագործվել՝ 21, 35, 12, 46, 76 թվերը գրելու համար։
7

5. Հյուսիսային դպրոցի 3-րդ դասարանցիներն առավոտյան՝ ժամը 9։30-ին, մեկնեցին ճամփորդության և վերադարձան նույն օրը՝ 15։30-ին։ Քանի՞ ժամ տևեց նրանց ճամփորդությունը։
6 ժամ

6. Տատիկն իր մոտ եղած երեք կոնֆետները տվեց թոռնուհուն: Քանի՞ կոնֆետ եղավ թոռնուհու մոտ, եթե մինչև վերցնելը տատիկից երկու կոնֆետ ավելի ուներ:
3 + 2 = 5
5 + 3 = 8


7. Ճամբարականները Հրազդանի կիրճում քայլարշավն սկսեցին ժամը տասին, ընդ որում՝ յուրաքանչյուր 10 րոպե քայլելուց հետո 3 րոպե դադար էին առնում: Չորրորդ դադարին պետք է նախաճաշեին: Ժամը քանիսի՞ն սկսեցին նախաճաշը:

8. Շարքով դրված էր 14 ընկույզ։ Նարեկը վերցրեց յուրաքանչյուր 3-րդը, հետո էլ Հայկը՝ մնացած ընկույզներից յուրաքանչյուր 2-րդը։ Ո՞վ ավելի շատ ընկույզ վերցրեց։
Նարեկ, 3,6,9,12,
Հայկ՝ 2,4,6,8,10,12,14
Պատ`. Հայկը



9. Արտաշեսը ծառից տանձ հավաքելու համար 17 աստիճան ունեցող սանդուղք օգտագործեց։ Նա կանգնեց մեջտեղի աստիճանին։ Ո՞րերորդ աստիճանին կանգնեց:
17 — 1 =16
16 : 2 = 8
8 + 1 = 9

Posted in մաթեմատիկա և երևակայություն

Ամփոփում

Աշխատանքին յուրաքանչյուրի մասնակցությունը պարտադիր է։ Տեղադրիր տրված հարցերն իրենց պատասխաններով քո բլոգի <<Մաթեմատիկա և երևակայություն>> կամ <<Մաթեմատիկա առանց բանաձևերի>> բաժնում՝ <<Աշխատանքների գնահատում>> վերնագրով։ Աշխատանքը կատարելուց հետո հղումն ուղարկիր մեյլի միջոցով։

  1. Քանի՞ աշխատանք է կատարված և տեղադրված բլոգի Մաթեմատիկա առանց բանաձևերի/Մաթեմատիկա և երևակայություն բաժնում։
    4 նյութ և երկու ֆլեշմոբ
  2. Ո՞ր նախագծերին ես մասնակցել․ թվարկել անվանումներով։
    Սովորելն իմ իրավունքն է և Անանյան Շիրակացի նախագիծ։
  3. Տեղադրիր առարկայի շրջանակներում կատարածդ աշխատանքների/նախագծերի հղումները։
    Իմ նախագիծը Անանյան Շիրակացի
    ,նվեր կրթահամալիրին,Սովորելն իմ իրավունքն է,իմ կազմած խնդիր։
  4. Ո՞ր նախագծերին չես մասնակցել, որո՞նք են բացթողումներդ։
    Չունեմ բացթողումներ նախագծերի շուրջ ,միայն չեմ մասնակցել 1 ֆլեշմոբին։
  5. Ի՞նչ ժամկետում ես պատկերացնում և պատրաստվում կատարել բաց թողնված աշխատանքները, լրացնել բաց թողնված նախագծերը։
    Մինչ Կիսամյակի ավարտը։
  6. Ի՞նչ մաթեմատիկական թեմայով ես ցանկանում տեսնել հաջորդ նախագիծը։
    Գտնում ենք տարբեր երկրների պարերերի տեղեկություն և խնդիրներ կազմել։
  7. Ինչպիսի՞ն կլինի քո մասնակցությունը հաջորդ նախագծին։
    Ակտիվ😊
  8. Ինչպե՞ս կգնահատես առարկայի շրջանակներում մինչ այժմ կատարածդ աշխատանքը
    8