Posted in Անգլերեն 6 դասարան

Englisհ

Մտածելով՝ որոշիր, իսկ եթե որոշել ես, այլևս մի մտածիր։
Decide while thinking, and if you have decided, do not think otherwise!

Արագը՝ դա դանդաղն է, բայց առանց դադարների
Fast – it’s slow, but without pauses

Առանց սովորական մարդկանց՝ չեն լինում մեծագույն մարդիկ։
Without ordinary people, there are no great people.

Երբ ճյուղ ես նկարում, պետք է լսել քամու շունչը։
When you draw a branch, you should hear the breath of the wind.

Ամուսինը կնոջ հետ պետք է լինեն ինչպես ձեռքերն ու աչքերը՝ Երբ ձեռքերը ցավում են, աչքերը լացում են, իսկ երբ աչքերը լացում են՝ ձեռքերը սրբում են արցունքները։
The husband and wife should be like the hands and the eyes. When the hands hurt, the eyes cry, and when the eyes cry, the hands wipe away the tears.

Posted in Բնագիտություն 6-րդ դասարան

Հիմքեր

Հիմքեր կամ հիդրօքսիդներ են կոչվում այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից: 

Հիդրոքսիլ խումբ են անվանում մետաղին միացված OH խումբը:
Հիմքերն անվանվում են համապատասխան մետաղի անվանն ավելացնելով հիդրօքսիդ բառը:

Օրինակ KOH՝ կալիումի հիդրոքսիդ
NaOH՝ նատրիումի հիդրոքսիդ
Al(OH)3՝ ալյումինի հիդրոքսիդ
Fe(OH)2,Fe(OH)3՝ երկաթի հիդրոքսիդներ
Հիմքերը լինում են ջրում լուծվող և ջրում չլուծվող։ Ջրում լուծելի հիմքերն անվանում են ալկալիներ։
Ալկալիներ են KOH-ը, NaOH-ը,Ca(OH)2-ը, Ba(OH)2-ը:
Անհամեմատ ավելի մեծ է ջրում չլուծվող հիմքերի թիվը՝ Mg(OH)2, Cu(OH)2, Fe(OH)2 և այլն: