Posted in Բնագիտություն 6-րդ դասարան

Հաշվետվություն Բնագիտություն💚

1. Սովորողները բլոգներում պատմում-ներկայացնում են բնագիտության ուսումնական 3-րդ շրջանի նախագծերի մասին և տեղադրում բնագիտության բաժնի հղումը:

Ուսումնական գարուն💚
Չրեր🥝

2. Մեր ուսումնասիրած ուսումնական նյութերից, ո՞րն էր ավելի հետաքրքիր և որը՞ դուր եկավ քեզ:

Չրեր🥝

3.Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո ընտանիքում, բակում և շրջապատում։ Հրապարակիր բլոգումդ տեսանյութի տեսքով:

գուցե։

Posted in Բնագիտություն 6-րդ դասարան

Ձայնի աղբյուրներ

1. Ինչպե՞ս է առաջանում ձայնը: Նկարագրե՛ք ձայնի առաջացման որևէ օրինակ:

Ձայնը առաջանում է մարմինների կամ նրանց մասերի տատանումների ժամանակ։


2. Մատը թեթևակի հպե՛ք ձեր կոկորդին և խոսե՛ք: Նկարագրե՛ք, թե ինչ եք զգում այդ պահին:

Ես այդ ժամանակ զգացի թեթև վիբրացիա։


3. Որսորդները իրենց ականջը հաճախ հպում են հողին: Ինչու՞:

Նրանք զգում են որսի մոտենալը։


4. Մատիտով հարվածե՛ք ապակե բաժակին և նրա շուրթին հպե՛ք թելից կախված թեթև գնդիկը: Ի՞նչ եք լսում և տեսնում:

Բաժակը զնգում է, իսկ փոքր գնդիկը տատանվում։

Posted in Բնագիտություն 6-րդ դասարան

Չրեր🥝

Չրերի օգտակար հատկությունների մասին

Սև սալորի չիրը -կարգավորում է նյութափոխանակության համակարգը և լավացնում տեսողությունը։

Ծիրանի չիրը– հարուստ է կալիումով. այն օգնում է սիրտ-անոթային համակարգին և պայքարում ջղաձգումների դեմ։

Posted in Բնագիտություն 6-րդ դասարան

Կայծակը

Հարցեր՝
1.Ինչպե՞ս է առաջանում կայծակը: Ի՞նչ է որոտը:

Կայծակը առաջանում է էլեկտ․ պարպումից։ Որոտը այն ձայնն է, որը առաջնորդում է կայծակին։
2. Ի՞նչ է շարթարգելը, և ինչպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:

Այն մի մետաղյա ձող է, որը ամրացվում է շենքի վրա։ Կայծակը խփում է շանթարգելին և պարպվում գետնի մեջ։ Այսպիսով այդ էլեկտրական ուժեղ լիցքը շենքին հարվածելու կամ հրդեհ առաջացնելու փոխարեն մտնում է գետնի մեջ։
3. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք, եթե հայտնվել եք բաց տարածքում:

Պետք է հեռու՝մետաղյա շինություններից, խոտի դեզերից և ժայռերից:

Posted in Բնագիտություն 6-րդ դասարան

Ջերմային հավասարակշռություն

2 ժամ. Ջերմային հավասարակշռություն
Ջերմաստիճանի հետ են կապում տաք և սառը արտահայտությունները:
Եթե տաք և սառը մարմինները հպվում են, ապա որոշ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են:
Երբ ջերմաչափը դնում են հիվանդի թևի տակ, ջերմությունը հիվանդից անցնում է ջերմաչափին, և հիվանդի ու ջերմաչափի ջերմաստիճանները հավասարվում են, ջերմաչափը և հիվանդը միմյանց հետ գտնվում են ջերմային հավասարակշռության վիճակում: Այսպիսով՝ մարմնի տաք կամ սառը լինելը որոշվում է նրա ջերմաստիճանով:
Ջերմաստիճանը մարմնի տաքացման աստիճանը և ջերմային հավասարակշռության վիճակը բնութագրող ֆիզիկական մեծություն է:

1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը:

Ջերմաստիճանի հետ են կապում տաք և սառը արտահայտությունները:

2. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում:

Եթե տաք և սառը մարմինները հպվում են, ապա որոշ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են:
3. Ջերմաչափերի ի՞նչ տեսակներ կան:

Posted in Բնագիտություն 6-րդ դասարան

Բուժիչ տեղեկություններ Օշինդրի,Անթառամի և դաղձի մասին📖🌿

Օշինդր

Օշինդրը, որին անվանում են նաև բարձվենյակ, բարձմենակ, ափսինդ, յավշան, աստղածաղկազգիների ընտանիքի միամյա, երկամյա և բազմամյա խոտաբույս կամ կիսաթուփ է: Հայտնի է օշինդրի մոտ 300 տեսակ՝ տարածված Եվրոպայի, Ասիայի բարեխառն գոտում, Հյուսիսային Ամերիկայում և Աֆրիկայում:

Նանա,Դաղձ

Անանուխը հնուց հայտնի է մարդկությանը: Ավիցեննան դեղաբույսն օգտագործել է գլխացավերի, տեսողության թուլության, ականջների խշշոցի, քթային արյունահոսության, բերանի լորձաթաղանթի բորբոքումների դեպքերում:

Մխիթար Հերացին բույսն օգտագործել է որպես ցավազրկող, թարմացնող միջոց սրտխառնոցի, փսխման ու լուծերի դեպքում: Ամիրդովլաթը նշում է, որ անանուխը կամ նանան օգնում է գլխացավին, բերանից վանում է սխտորի, սոխի հոտը, տաքացնում է ստամոքսը, կտրում է սրտխառնոցը, բուժում մաշկի դեղնությունը, սպանում է ճիճուներին, կարգավորում է մարսողության խանգարման երևույթները, դադարեցնում է արյունահոսությունը, օգնում շան կծածին, կարիճի ու մեղվի խայթածին:

անթառամ

բուժման նպատակով օգտագործվում են բույսի միայն ծաղկազամբյուղները՝ 1-2 սմ ցողունային մասով, որոնք կտրում են դանակով, մկրատով կամ սեկատորով։ Խստիվ արգելվում է բույսը ցողունով կտրել կամ արմատը հանել, քանի որ դրանք կհանգեցնեն անթառամի, առանց այդ էլ ոչ այնքան հարուստ բուսուտների ոչնչացմանը։ Հավաքված հումքը չորացնում են ցանցի մեջ, միջանցուկ քամու տակ, ստվերում, այնուհետև պահում թղթով ներպատված փայտյա արկղներում, 3 տարի ժամկետով։

Մեր հանրապետությունում կան անթառամի 10-12 տեսակնոր, որոնց մի մասը ունի դեղագիտական որոշակի նշանակություն և չի զիջում դեղաբույսի դեղանարային տեսակին։ Բուժական մեծ նշանակություն ունի հատկապես մեր հանրապետությունում տարածված կղմինդրաբաժակ անթառամը։ Անթառամը համարվում է ժողովրդական բժշկության հին դեղամիջոցներից մեկը։ Տարբեր ազգությունների ժողովուրդները այն օգտագործել են լեղուղիների, ստամոքսաաղիքային տրակտի և միզուղիների հիվանդությունների ժամանակ։ Ամիրդովլաթը, բայց վերոհիշյալ նպատակներից, անթառամը կիրառել է նաև որպես որդամուղ միջոց, ինչպես նաև դաշտանի խանգարումների ժամանակ։ Ըստ հայր և որդի Նոսալների, անթառամը թեյի ձևով օգտագործոլիս, դեղնուկը վերանում է մի քանի օրում, ընկնում են ասկարիդները, որոնք ներկված են լինում ծաղկի դեղին գույնով։ Բացի այդ, հեղինակները գտնեում են, որ դեղաբույսը ունի լեղուղւները և միզուղիները ախտահանող հատկություն, դադարեցնում է արյունահոսությունը, լավ արդյոնք տալիս լյարդի ցիռոզների, խիթերի ժամանակ, բարձրացնում ստամոքսահյութի թթվությունը, վերացնում կանանց սպիտակաթորանքը։ Բուլղարական ժողովրդական բժշկության մեջ ծաղկի թուրմն օգտագործում են միզուղիների բորբոքումների, իսկ Գերմանիայում՝ ստամոքսի հիվանդությունների բուժման ժամանակ՝ հիմնականում ախորժակը կանոնավորելու նպատակով։ Նինա Կովալևայի տվյալներով, անթառամի պատրաստուկները լավ արդյունք են տալիս նաև հիպերտոնիկ հիվանդության և աթերոսկլերոզի ժամանակ, ունեն ընդհանուր վիճակը հանգստացնող հատկություն։ Անթառամը արժանի տեղ է գտել ՍՍՀՄ պետական ֆարմակոպեայի մեջ։ Առաջին անգամ Իվան Պավլովի լաբորատորիայում գիտականորեն հիմնավորվել է դեղաբսույի լեղամուղ,ստամոքսի և ենթաստամոքսային գեղձի հյութազատություններն ակտիվացնող հատկությունները։

Posted in Բնագիտություն 6-րդ դասարան

Բնագիտություն

1 ժամդ. 3.1Մեխանիկական աշխատանք, մեխանիկական էներգիա

Սովորաբար աշխատանք բառով նշում են մարդու այս կամ այն գործունեությունը, այդ թվում՝ մտավոր աշխատանքը: Մեխանիկական աշխատանքն ունի այլ իմաստ՝ կատարվում են միայն այն ժամանակ, երբ մարմինը շարժվում է իր վրա կիրառված ուժի ազդեցությամբ:
Երբ մարմինը տեղափոխվում է ազդող ուժի ուղղությամբ, կատարված աշխատանքը որոշվում է կիրառված ուժի և մարմնի անցած ճանապարհի արտադրյալով.
A=F. S
Էներգիան բնութագրում է մարմնի՝ աշխատանք կատարելու հնարավորությունը: Որքան մեծ էներգիայով է օժտված մարմինը, այնքան մեծ աշխատանք կարող է այն կատարել:
Էներգիան և աշխատանքը նույնպես չափվում են ջոուլներով:
Հարցեր՝
1. Ո՞ր դեպքում է կատարվում մեխանիկական աշխատանք:

Մեխանիկական աշխատանք կատարվում է, երբ մարմինը շարժվում է իր վրա կիրառված ուժի ազդեցությամբ:
2. Ինչի՞ց է կախված մեխանիկական աշխատանքի մեծությունը:

Մեխանիկական աշխատանքի մեծությունը կախված է մարմնի վրա կիրառված ուժի մեծությունից և ուժի ազդեցությամբ մարմնի անցած ճանապարհի երկարությունից:
3. Ո՞ր բանաձևով են հաշվում աշխատանքը:
Մեխանիկական աշխա­տանքն հավասար է մարմնի վրա կիրառված ուժի և անցած ճանապարհի արտադրյալին:

Posted in Բնագիտություն 6-րդ դասարան

Հեղուկներում և գազերում մարմինը դուրս հրող ուժը

 Հեղուկներում և գազերում մարմինը դուրս հրող ուժը

Որոշ մարմիններ լողում են ջրի մակերևույթին. իսկ մյուսները սուզվում են ջրի մեջ: Մարմինները լողալու պայմանները ուսումնասիրել է հույն գիտնական Արքիմեդը: Նա առաջինն է հաշվել հեղուկի մեջ ընկղմված մարմնի վրա ազդող ուժի մեծությունը: Այդ պատճառով հեղուկներում և գազերում մարմնի դուրս հրող ուժը կոչվում է արքիմեդյան ուժ:
Հեղուկի մեջ ընկղմելով տարբեր մարմիններ՝ կարող ենք հայտնաբերել հետևյալ օրինաչափությունները.

Առաջադրանքներ


1. Եթե մարմնի նյութի խտությունը մեծ է հեղուկի խտությունից, ապա մարմինը սուզվում է:
2. Եթե մարմնի նյութի խտությունը փոքր է հեղուկի խտությունից, ապա մարմինը լողում է հեղուկի մակերևույթին:
3. Եթե մարմնի նյութի խտությունը հավասար է հեղուկի խտությանը, ապա մարմինը մնում է հավասարակշռության մեջ հեղուկի ցանկացած տեղում:

Posted in Բնագիտություն 6-րդ դասարան

Շփման ուժ

Շփման ուժ է առաջանում, երբ հպվող մարմինները տեղաշարժվում են միմյանց նկատմամբ: Շփման ուժի առաջացման գլխավոր պատճառը մարմինների մակերևույթների խորդուբորդությունն է:
Բնության մեջ, տեխնիկայում և կենցաղում շփումն ունի մեծ նշանակություն: Այն կարող է լինել օգտակար և վնասակար:

1. Շփման ի՞նչ տեսակներ գիտեք:
Լինում է դադարի, սահքի շփման ուժ

2. Ի՞նչ դեր է կատարում շփումը բնության մեջ, տեխնիկայում և կենցաղում:
Շփումը բնության մեջ, տեխնիկայում և կենցաղում ունի մեծ նշանակություն։