Posted in Բնագիտություն 6-րդ դասարան

 Քիմիական նյութերի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա

մենք ապրում ենք այն միջավայրում որը չպետք է աղտոտել քիմիական նյութերով դրանք են՝ տոպրակները պլասմասը դրանք արհեստական քիմիական նյութերն են գոյություն ունի նաև մեջ նաև մտնում է ածխածինը:
Օրգանական նյութեր են համարյա բոլոր դեղերը՝ ասպիրինը, պարացետամոլը, անալգինը:

Posted in Մայրենի

Եղնիկը շարունակություն📖

Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
____Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
_«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
_Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
_Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
__Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
__Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
__Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
__Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
__Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
__Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
__Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
__Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
__Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:
—Տարօրինակ չէր որ ես գնացի սակայն ով կասի։Ես թափառում էի ամբողջ անտառում մեկից-երեք գիշեր։Հիմա կհարցնեք բա չէի՞ր սովածանում իհարկե սովածանում էի էնտեղից հատապտուղներ էի քաղում կշտանում բայց սովը մեկա մեջս էր, ման էի գալիս օր ու գիշեր։Մի օր սովամահ քայլում էի անտառով և տեսա մի տարօրինակ պատ,որը խախտեց իմ բոլոր պլանները,ես հենված այդ պատին մտածում էի ինչ անեի և աչքիցս արցունք կաթաց ուղիղ քարի վրա ես նույնիսկ չհասկացա թե ինչ կատարվեց պատական հենվեցի դռանը և դուռը բացվեց դիմացս մի սիրուն փոքրիկ եղնիկ էր կանգնաց չէ իմ եղնիկը չէր ուրիշ էր նայելով հեռուն տեսա հազարավոր եղնիկների նրանց չէիր տարբերի։Արդեն ուզում էի մեկին վերցնեի ,որ տանեյի ,սակայն մտածեցի ինչ՞ու եթե կարամ ամեն օր գամ էստեղ և հիանամ նրանցով կարող եմ երեխաներիս էլ բերել։Երբեք մի վնասեք բնությունը մենք բնության մի փոքր մասնիկն ենք եթե նրան <<մենք վնասում ենք և նա ստանում է տրավմաներ մեր վրա էլ ավելանում է փոքրիկ վերք >>երբեք մի վնասեք մեր բնությունը։

Posted in մաթեմատիկա 6 դասարան

Պարամպունք 28

1.Քարտեզի վրա եղած 3սմ երկարությամբ հատվածին տեղան­քում համապատասխանում է 27կմ երկարությամբ հատված։ Որքա՞ն է քարտեզի մասշտաբը։
27կմ=27000մ=2700000սմ
2700000:3=900000

Պատ․՝1:900․000

2.Գտե՛ք տառային արտահայտության արժեքը, եթե
a = 100, b = 40.

12* (2*100 + 3*40) ։ 3 =1280
2 x 100 = 200
3 x 40 = 120
200+120=320
12×320=3840
3840:3= 1280
Պատ․՝1280

3.Ապրանքի գինը 10.000 դրամ է: Ապրանքի գինը նախ զեղչեցին 30%-ով, հետո նոր գինը բարձրացրին 45%- ով:  Գտիր ապրանքիվերջնական գինը:
10.000:100×30=3000
10.000-3000=7000
7000:100×45=3150
7000+3150=10150
Պատասխան՝10․150

4.Հաշվի՛ր.

13/5- ⅘ = 13-4=9/ 9/5
12/50-1/75 =
 33. 1/7+2. 3/7
 4/7 x 1. ⅖
  3.1/9 : 28

5.Քարտեզի վրա երկու քաղաքների հեռավորությունը հավասար է  4սմ­-ի։ Ինչի՞ է հավասար քաղաքների իրական հեռավորու­թյունը, եթե քարտեզի մասշտաբը 

1 ։ 1000000 է։
4×1000000=4000000
4000000սմ=4000մ=40կմ
Պատասխան՝40կմ

6. Գնացքը 3 ժամում անցավ 250 կմ։ Առաջին ժամում այն անցավ ճանապարհի 40 %-ը, երկրորդ ժամում՝ մնացածի 40 %-ը։ Քանի՞ կիլոմետր անցավ գնացքը երրորդ ժամում։

Պատասխան՝9կմ

7.Գտե՛ք ամենափոքր հնգանիշ թվի և ամենամեծ եռանիշ թվի տարբերության տասնապատիկը։

8.Քառակուսու պարագիծը 240 սմ է։ Գտե՛ք նրա մակերեսը։

9.Գայանեն գրքի  3/4 մասը կարդաց  6 օրում: Քանի՞ ժամում կկարդա ամբողջ գիրքը:
2×4=8
8×24=192

10. Ջրավազանը դատարկող խողովակը բացելուց 1 ժ անց ջրավազանում մնաց 640 մ^3 ջուր, իսկ 3 ժ անց՝ 220 մ^3։ Սկզբում որքա՞ն ջուր կար ջրավազանում։

640մ-220մ=420մ3
420/2=210
640+210