Posted in Առողջագիտություն

Հաշվետվություն առողջագիտություն💚☘

Բարև ձեզ, ես Մարիան եմ և այսօր կատմնեմ իմ ԱՌՈՂՋԱԳԻՏՈՒԹՅԱՆ առառկայի մասին։Այս տարին ինձ համար շատ յուրահատուկ էր, քանի որ այն անցկացրել եմ Միջին դպրոցում։ ԱՌՈՂՋԱԳԻՏՈՒԹՅԱՆ դասերին սովորել ենք տարբեր հետաքրքիր նյութեր։ սովորեցինք շատ պետքական նյութեր։ Ինձ շատ դուր եկավ այս տարին , ծանոթացա շատ մարդկանց հետ:Շնորհակալություն մեր ուսուցչուհուն այս տարին մեզ ուսուցանելու և հասկանալու: Ինձ դուր եկավ այս տարին:

Նյութերս
Առողջություն🥗
Ատամի խնամք💙
Համակարգչային հիգիենա🤍
Ձեռքերի խնամք💗
Ականջների խնամք🤎
Իմ ԱՌՈՂՋԱԳԻՏՈՒԹՅԱՆ բաժնի հղումը👉-ԱՌՈՂՋԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Posted in Առողջագիտություն

Համակարգչային հիգիենա

չքերի գիմնաստիկա, լարվածությունը հանելու համար

  1. Արագ թարթել, աչքերը փակել և հանգիստ նստել, մինչև 5-ը դանդաղ հաշվել: Կրկնել 4-5 անգամ:
  2. Ամուր փակել աչքերը (հաշվել մինչև 3-ը), բացել և նայել հեռուն (հաշվել մինչև 5-ը): Կրկնել 4-5 անգամ:
  3. Աջ ձեռքը պարզել առաջ: Առանց գլուխը շարժելու աչքերով հետևել պարզած ձեռքի շարժումներին` աջ, ձախ, վերև, ներքև:
  4. Ձեռքը պարզել առաջ նայել հաշվելով 1-4-ը, հետո հայացքը ուղղել հեռուն, հաշվել 1-4-ը: Կրկնել 4-5 անգամ:

Աչքերը շրջանաձև դանդաղ պտտել աջից ձախ 3-4 անգամ,հետո` ձախից աջ, թուլացնելով ակնագնդի մկանները նայել հեռուն 1-6-ը հաշվելով: Կրկնել 1-2 անգամ

Posted in Առողջագիտություն

Ականջների խնամք💨

Ծծումբը պահպանում է նորմալ միկրոֆլորան ականջի ներսում: Առողջ օրգանիզմը արտադրում է այնքան նյութ, որքան անհրաժեշտ է բորբոքումների դեմ պայքարելու համար: Տարածված սխալներից մեկը ականջները մաքրելն է բամբակե ձողիկներով ամեն լոգանքից հետո: Սա անել պետք չէ, քանի որ ականջում ծծմբի արտադրությունը կարող է դադարել, և հակառակը՝ այն կարող է բերել արտադրության ակտիվացմանը:

Բժիշկները պնդում են, որ ականջները հնարավոր է չմաքրել: Օրգանիզմը ազատվում է դրանից ինքնուրույն: Ծնոտի ծամող գործողությունները խթանում են ծծմբախցանի դուրս բերմանը: Իսկ եթե չեք կարող առանց մաքրելու, ապա ամիսը երկու անգամ մաքրելը լրիվ բավական է: Բամբակե ձողիկը պետք է շատ զգույշ օգտագործել: Այն շատ խորը մի մտցրեք ականջի մեջ, քանի որ հնարավոր է վնասեք ականջը և ինֆեկցիա անցկացնեք: Ամենից լավ խնամքը մեր ականջների համար՝ ականջները լվանալն է լոգանքի ժամանակ ջրով: Սա կարող է նաև օգնել կողմնորոշվել դիմել մասնագետի՞, թե՞ ոչ, քանի որ երբ ծծմբախցանի վրա ջուր է ընկնում, այն ուռչում է և սկսում է անհանգստացնել: Որոշ մարդկանց մոտ նկատվում է հիպերսեկրեցիա, որն էլ բերում է ծծմբախցանի առաջացմանը: Այս դեպքում ականջները պետք է մաքրել 3% ջրածնի պերօքսիդի լուծույթով: Ականջի մեջ կաթեցրեք հինգ կաթիլ լուծույթ և պառկած մնացեք տասնհինգ րոպե, որից հետո բամբակե ձողիկով ավարտեք մաքրումը:

Posted in Առողջագիտություն

Ատամի խնամք💙

Մինջև 2 տարեկան դառնալը երեխան ունենում 20 հատ ատամ, որոնք կոչվում են կաթնատամներ։ 6-7 տարեկանից սկսած այս ատամները սկսում են թուլանալ, շարժվել, ընկնել և փոխարինվում են մշտական հիմնական մ են մշտական հիմնական 33 հատ ատամներով։ Ատամները ըստ նշանակության լինում են 2 տեսակ կտրիչներ և ծամիչներ։ Բոլոր ատամները արտաքնից ծածկված են շատ ամուր նյությով էմալով։ Էմալը սակայն շատ զգայուն է շաքարի նկատմամբ, շաքարը այն քայքայում է և առաջանում է կարիես։Ատամների խնամքը շատ կարևոր է։Ատամները մաքրում ենք սննդի մնացորդներից,դրա համար օգտագործում ենք ատամի խոզանակ և մածուկ։Ատամները խոսանակում ենք օրը 2 անգամ՝՝առավոտյան նախաճաշից հետո երեկոյան՝քնելուց առաջ։Ատամի մածուկը պետք է լինի տարիքին համապատասխան։Մածուկի չափը՝ոսպի հատիկի չափ։

Posted in Առողջագիտություն

Ձեռքերի խնամք🖤

Քանի որ ձեռքերը մեր մարմնի ամենաօգտագործվող մասն է, հատկապես ձեռքերը պարտադիր է լվանալ՝ ուտելուց առաջ, սնունդ պատրաստելուց առաջ, պետքարանից հետոկենդանիներին դիպչելուց հետո և այլն․․․
Ձեռքերը լվանում ենք օճառով և ջրով օճառը լինում է հեղուկ և պինդ, հարմար է օգտագործել հեղուկ օճառը, որովհետև նա պինդի նման ձեռքից ձեռք չի անցնում։ Լվացվելուց պարտադիր է ուշադրություն դարձնել եղունգներին և մատների արանքին։

Posted in Առողջագիտություն

Առողջություն💚🥑

Առողջությունը մարդու օրգանիզմի նորմալ վիճակն է,երբ նա նրան լավ է զգում։Առողջությունը կախված է հետևյալ գործոններից
-Առողջ սնունդ🥗
Շրջակա միջավայր🌼
-վնասակար սովորություններ(ծխախոտ,թմբրանյութ,ալկոհոլ)🍺
-մարմնամարզություն🏀
Պատասխանատու վարք👌
-Հիգիենա🤎
Ժառանգականություն👵
-նորմալ հոգեվիճակ🧡
-Աղքատություն🛒
-կրթություն📕

Վերադասավորում եմ իմ գործոննորը Ըստ իմ կարծիքով կարևորության։
Շրջակա միջավայր🌼
Հիգիենա🤎
-Առողջ սնունդ🥗
-նորմալ հոգեվիճակ🧡
-մարմնամարզություն🏀
կրթություն📕
-Պատասխանատու վարք👌
-վնասակար սովորություններ(ծխախոտ,թմբրանյութ,ալկոհոլ)🍺
-Ժառանգականություն👵
Աղքատություն🛒