Posted in կենսաբանություն📈, հաշվետվություն

Կենսաբանություն հաշվետվություն

Կրկնակի բեղնավորում
Մերկասերմեր
Ամփոփում
Ծածկասերմ բույսերի բազմացումը

Մերկասերմերի առանձնահատկությունները և բազմազանությունը
Կաթնաշոռ մեր ձեռքերով(նախագիծ)

Posted in կենսաբանություն📈

Կրկնակի բեղնավորում🌻

Փոշոտման ընթացքում երկբջիջ փոշեհատիկը տեղափոխվում է, և տեղավորվում վարսանդի խարանին: Այստեղ փոշեհատիկի մեկ գեներատիվ բջիջը կիսվում է առաջացնելով երկու սպերմ, մյուս վեգետատիվը երկարում է, և ձևավորում փոշեխողովակ: Այս խողովակը մի սպերմը անցկացնում է վարսանդրի խորքը, որտեղ գտնվում է ձվաբջիջ պարկը, որի արդյունքում առաջանում է զիգոտա։ Երկրորդ սպերմը ձուլվում է սաղմնային պարկի կենտրոնական խոշոր բջջի հետ: Այսպիսով ծաղկավոր բույսերի բազմացման ընդացքում տեղի է ունենում երկու միացում, դրանցից մեկը ձվաբջջի հետ, իսկ մյուսը կենտրոնական խոշոր բջջի։ Այս պրոցեսն հայտնաբերել է ռուս բնագետ Ս․ Նավաշինը, և անվանել է դա կրկնակի բեղնավորում։ Բազմաթիվ անգամ կիսվելուց հետո զիգոտայից զարգանում է ապագա բույսի սաղմը։ Կենտոնային բջիջը նույնպես կիսվում է, ստեղծելով, էնդոսպերմ, որում կուտակվում է ապագա բույսի սննդային պաշարը։

Posted in կենսաբանություն📈

Ամփոփում

1.Ներկայացնել Պտերների կառուցվածքը և տարածվածությունը։
Պտերավորները ունեն արմատային համակարգը։ Ունեն ուշադրություն գրավող տերևներ և ցողուն։ Ժամանակակից պտերները հիմնականում բազմամյա խոտաբույսեր են: Նրանք աճում են խոնավ, ստվերոտ վայրերում, գետերի և առուների եզրերին:
2.Պտերների բազմացումը և դերը մարդու կյանքում
Պտերները բազմանում են ինչպես անսեռ այդպես էլ սեռական ճանապարհով։
և մարդու կյանքում շատ մեծ դոր ունի յուրհաքանչյուր բույս։
3. Մեկրասերմերի տարածվածությունը և կառուցվածքը
4.Մերկասերմերի բազմացումը
Մերկասերմերին բնորոշ է մասնագիտացված սեռական բազմացումը:
5.Մերկասերմերի դերը մարդու կյանքում։
6.Ծաղկավոր բույսերի փոշոտում-բազմացում։
Ծաղկավոր բույսերի անսեռ բազմացման ձևը կոչվում է վեգետատիվ բազմացում:
Որոշ ծաղիկներ ծաղկապատյանի հիմքում ունեն նեկտարանոցներ, որոնց արտադրած նեկտարը սնունդ է հանդիսանում միջատների և թռչունների համար: Հետևաբար սնվելով ծաղկի նեկտարով կենդանիները իրականացնում են 
փոշոտում
:

Posted in կենսաբանություն📈

Ծածկասերմ բույսերի բազմացումը

Ինչպես արդեն գիտեք, ծածկասերմ կամ ծաղկավոր բույսերը հանդիսանում են երկրագնդի վրա առկա ժամանակակից կատարյալ բուսատեսակները: Ծաղկավոր բույսերի կատարելագործման, տարածման և գերակշռության ձեռք բերման գործում կարևոր դեր է ունեցել բազմացման ձևերի զարգացումը:

Ծաղկավոր բույսերը բազմանում են և՛ անսեռ ճանապարհով, և՛ սեռական եղանակով:

Ծաղկավոր բույսերի անսեռ բազմացման ձևը կոչվում է վեգետատիվ բազմացում:

Վեգետատիվ բազմացումը իրականանում է վեգետատիվ համակարգի օրգանների՝ արմատի, տերևի, ցողունային կտրոնների միջոցով:

Ծաղկավոր բույսերի սեռական բազմացումը իրականացվում է սեռական օրգանների՝ ծաղիկների միջոցով:

Ծաղիկն իրենից ներկայացնում է ձևափոխված և կարճացած ընձյուղ, որից ձևավորվում է ապագա սերմն ու պտուղը:

Ծաղիկները չափազանց բազմազան են իրենց չափերով, ձևերով, գույներով, սակայն բոլորն էլ ունեն կառուցվածքի միասնական հատկանիշներ:

Ծաղիկը զարգանում է ծաղկակոթի վրա և լայնանում է ծաղկակալում, որն իր վրա կրում է ծաղկի մնացած մասերը:

Մանր կանաչ տերևներից՝ բաժակաթերթիկներից, ձևավորվում է բաժակը, իսկ վառ և գունավոր պսակաթերթիկներից՝ պսակը:

Բաժակը և պսակը միասին կազմում են ծաղկապատյանը, որը վնասվածքներից պաշտպանում է ծաղիկը և գրավում կենդանիներին:

honeybee-pink-flower.ngsversion.1473419912581.jpg

Որոշ ծաղիկներ ծաղկապատյանի հիմքում ունեն նեկտարանոցներ, որոնց արտադրած նեկտարը սնունդ է հանդիսանում միջատների և թռչունների համար: Հետևաբար սնվելով ծաղկի նեկտարով կենդանիները իրականացնում են փոշոտում:

Ծաղկին բնորոշ է արական օրգան՝ առէջ՝ կազմված առէջաթելից և փոշեպարկից: Փոշեպարկում զարգանում են բազմաթիվ փոշեհատիկները, որոնց ամբողջությունը առաջացնում է ծաղկափոշի: Դրանցից յուրաքանչյուրը կրում է երկու  գամետ և մեկ վեգետատիվ բջիջ 

Posted in կենսաբանություն📈

Մերկասերմերի առանձնահատկությունները և բազմազանությունը

Սերմնավոր բույսերի առաջին ներկայացուցիչները, որոնք գրավել են երկրագունդը, մերկասերմերն են: Դինոզավրերի անհետացման ժամանակաշրջանում, երբ երկրագնդի կլիման արդեն չորն էր և սառը, խոնավ արևադարձային պայմաններին սովոր սպորավոր բույսերի հսկայական անտառները իրենց տեղը զիջեցին սերմնավոր բույսերին՝ առաջին հերթին մերկասերմերին:

ՈւշադրությունՄերկասերմերն ունեն ավելի կատարյալ վերարտադրման համակարգ և առավել զարգացած հյուսվածքներ և օրգաններ, քան սպորավորները:Մերկասերմերը մեծամասամբ ծառեր են, չունեն խոտաբուսային կենսաձևեր: Նրանք ունեն լավ զարգացած և մասնագիտացված վեգետատիվ օրգաններ՝ արմատ, ցողուն և տերևներ:Արդյունքում մերկասերմերը 150 մլն. տարի առաջ գերիշխող դիրք են գրավել երկրագնդում: Մերկասերմերի տեսակների քանակը կազմում է ընդամենը 600, այնուհանդերձ այս բույսերը տարածված են ամբողջ երկրագնդով մեկ, իսկ Հյուսիսային կիսագնդում կազմավորում են հսկայական անտառներ՝ տայգա:

10709258.jpg

Ջրիջերմության և լույսի սակավությունը պատճառ հանդիսացան մերկասերմ բույսերին բնորոշ հիմնական առանձնահատկությունների ձևավորմանը:Ջրի խնայողության նպատակով՝ մերկասերմերի տերևները ձևափոխվեցին ասեղնաձև փշերի, որի համար էլ նրանք երբեմն կոչվում են փշատերևավորներ կամ ասեղնատերևավորներՄերկասերմերի հիմնական ներկայացուցիչներն ունեն հզոր արմատային համակարգ, որի միջոցով անընդհատ կարողանում են ջուր կլանել հողի ամենախոր շերտերից: Նշված առանձնահատկությունների հիման վրա մերկասերմերը մեծամասամբ տերևաթափ չունեն և մշտադալար են:ՈւշադրությունԵրկրագնդի վրա կլիմայի չորացման և սառեցման հետևանքով ասեղնատերևավորները անցում կատարեցին սերմերով բազմացման:Դրանք արտաքնապես չունեն հուսալի պաշտապանիչ ծածկույթներ և մերկ վիճակում են, որի համար էլ ստացել են տվյալ անվանումը:

Pinus_nigra_cone_Bad_Voeslau.jpg

Մերկասերմերին բնորոշ է մասնագիտացված սեռական բազմացումը:Սերմնավոր բույսերն, ի տարբերություն սպորավորների, բազմանում են ոչ թե սեռական և անսեռ սերունդների հերթագայությամբ, այլ հիմնականում սեռական ճանապարհով:Մերկասերմ բույսերը ունեն կատարյալ և տարբերակված սեռական օրգաններ՝ կոներ: Տարբերում ենք ♂ և ♀ կոներ:Արական կոներում հասունանում են փոշեհատիկները, որոնցում զարգանում են ♂ գամետները՝ սպերմիումները:Իգական կոներում զարգանում են ♀ գամետները՝ սերմնաբողբոջները:

Posted in կենսաբանություն📈

Պտերներ☘️🌳

Մեր երկրագնդի բոլոր անտառներում կարելի է հանդիպել պտերներին, բույսերը հին են ինչպես կյանքը երկրագնդի վրա։ Իհարկե ոչ այդքան հին, բայց դրանք ավելի մեծ են քան շատ բնության ներկայացուցիչներ։ Անցնելով միլիոնավոր տարիներ, նրանք գրեթե չեն փոխվել, և մենք նրանց տեսնում ենք, այնպիսին ինչպիսին նրանք եղել են անհիշելի ժամանակներում։ Աշխարհում պտերների 10․000 տեսակ կա։

  • Որոշ երկրներում պտերները օգտագործվում են սննդի մեջ, հիմնականում Ասիայում։
  • Ժամանակակից հետազոտությունները ցույց են տվել, որ պտերները ազատում են մարդու օրգանիզմը ռադիացիայից։
  • Սննդի պիտանի են ոչ բոլոր պտերները դրանցից որոշները մահացու վնասակար են։
  • Որոշ երկրներում, օրինակ Ճապոնիայում պտերները օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ։
  • Այս զարմանալի բույսերը չունեն սերմեր։
Posted in կենսաբանություն📈

Պտերամաններ🌏🌱

1.ներկայացնել սպորավոր բույսերի,ընդհանուր բնութագիրը

Սպորավոր բույսեր, գլխավորապես սպորներով բազմացող և տարածվող բույսեր։ Սպորավոր բույսերի մեծամասնությունը սպորի վիճակում է դիմանում արտաքին անբարենպաստ պայմաններին (բակտերիաների սպորները ծառայում են միայն այդ նպատակին)։ Որոշ սպորավոր բույսեր (օրինակ բազմաթիվ քարաքոսեր) հազվադեպ են սպոր առաջացնում և բազմանում են հիմնականում մարմնի առանձին հատվածների անջատման միջոցով։

2.Ներկայացնել պտերների կառուցվաածքը,և տարածվածքը և ատանձնահատկությունները:

Պտերները լավ զարգացած, կատարյալ ցամաքային բույսեր են: Պտերները ունեն 10.000 ից ավել տեսակ,հիմնական տեսակները֊ձիաձետեր,գետնամուշկներ և պտերներ:350 միլլիոն տարի առաջ այն անտառները որտեղ,կաին պտերներ զբաղեցնում էին ողջ երկրագունդը:

3.պտերների բազմացումը
Պտերները բազմանում են սպորերով: Ամռանը, հասուն պտերի՝ սպրորոֆիտի, ներքևի մասում առաջանում են բուրգիկիներ՝ սպորանգիումներ, որոնց մեջ առաջանում են սպորերը: Հասուն սպորերը ընկնում են սպորանգիումների միջից:

4.համացանցումկատարել ուսեւմնասիրություններ,և դուրս բերել հետաքրքիր փաստեր սպորավորների մասին: