Posted in Պատմություն

ԲՅՈՒԶԱՆԴԻԱՅԻ ՈՍԿԵԴԱՐԸ

  1. Ի՞նչ քաղաքականություն էր վարում Բյուզանդիան Արևմտյան Հայաստանում։
    Բյուզանդիան Հռոմեական կայսրության բաժանման հետևանքով նրա արևելյան մասում առաջացած պետություն էր IV դարի վերջից մինչև XV դարի կեսերը: Իր ողջ պատմության ընթացքում քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային փոխհարաբերություններ է ունեցել Հայաստանի հետ:
  2. Դվինի 506 թ․ և 554 թ․ ժողովներում ի՞նչ որոշում ընդունվեց։
    Հայ եկեղեցու դավանաբանական ինքնուրույնությունը։
  3. 591 թ․ Հայաստանը ո՞ր պետությունների մեջ բաժանվեց։
    Բյուզանդիայի և Պարսկաստանի։
  4. Որտեղի՞ց է առաջացել Բյուզանդիա անվանումը։
    Բյուզանդիան, որի պաշտոնական անունն է, Արևելյան Հռոմեական կայսրություն, իր անունը վերձրել է, Բոսֆորի նեղուցի ափին գտնվող նախկին հունական գաղութ Բյուզանդիոնի անունից։
  5. Ի՞նչ գիտենք Հուստինիանոս կայսեր կյանքի մասին։
  6. Ի՞նչ գիտեք Սուրբ Սոֆիայի տաճարի մասին։
    Իր ստեղծման օրվանից՝ 537 թվական, մինչև 1453 թվականը այն եղել է Արևելյան ուղղափառ տաճար և հանդիսացել է Կ. Պոլսի տիեզերական պատրիարքի նստավայրը։ Միայն 1204-1261 թվականների ընթացքում տաճարը խաչակիրների կողմից (Խաչակրաց 4-րդ արշավանքի ժամանակ) վերածվել է կաթոլիկ տաճարի, որը գտնվում էր Լատինական կայսրության տիրապետության տակ։ 
Posted in Պատմություն

Պատմություն

  1. Շիրակի ժողովում ի՞նչ որոշում կայացվեց։
    Հայ նախարարները Շիրակում որոշեցին ձերբակալել Հայաստանի պարսիկ մարզպանին և հազարապետին և ապնստամբել։
  2. Որո՞նք են Նվարսակի պայմանագրի կարևոր երեք կետերը։
    1․Պարսիկները դադարեցնելու են զրադաշտականություն տարածելու փորձերը։
    2․Քրիստոնեությունը Հայաստանում պետք է մնար միակ և պաշտոնական կրոն։

    3․Պարսից Արքունիքը չպետք է միջամտեր հայ նախարարների ներքին գերծերին։
  3. Ի՞նչ գիտենք Վաչագան Բարեպաշտ թագավորի մասին։
    V դ. 80–ական թթ. հա­յոց ապստամբական շարժման արդյունքներից էր Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգներում և դրանց հարակից տարածքներում հայկական թագավորու­թյան վերականգնումը։ Թագավորության հիմնա­դիրն էր Հայկազուն–Սիսակյան Առանից տոհմից սերող Վաչագան Բարեպաշտը (484 թ.–VI դ. առա­ ջին կես)։
Posted in Պատմություն

Փաստեր📃

Չինաստանի մասին փաստեր

1. Չինաստանը համարվում է աշխարհի ամենահին քաղաքակրթությունը:

2. Այս երկրում հայտնաբերված հնագիտական ​​գտածոները 8000 տարեկան են:

3. Չինաստանում գտնվող մեծահարուստները անհրաժեշտության դեպքում վարձում են դոփելգաներ և նրանց փոխարեն ուղարկում բանտ:

4. Չինաստանը մեղավոր է Սան Ֆրանցիսկոյի օդի աղտոտվածության 29% -ի համար:

5. Չինաստանն ավելի շատ անգլերեն խոսողներ ունի, քան Միացյալ Նահանգները:

6. Չինաստանում կա մի կայք, որտեղ դուք կարող եք շաբաթական 31 դոլարով աղջիկ վարձել:

7. Չինաստանը համարվում է աշխարհի ամենաբազմամարդ նահանգը:

8. Toուգարանի թուղթն առաջին անգամ հայտնվեց Չինաստանում 1300-ականներին:

9. Փոշին առաջին անգամ հայտնվել է հենց այս նահանգում:

10. Չինաստանը միայն մեկ ժամային գոտի ունի:

ճապոնիայի մասին փաստեր

1. Ճապոնիայում տարեկան շուրջ 1500 երկրաշարժ է գրանցվում:
2. Ճապոնիայում 50.000-ից ավելի մարդ հատել է 100 տարեկանի սահմանը:
3. Այս երկրում ընտանի կենդանիների թիվն ավելի մեծ է, քան երեխաների:
4. Ճապոնիայում բջջային հեռախոսների ավելի քանի 90 տոկոսը ջրակայուն է, քանի որ մարդիկ այն գործածում են նաև բաղնիքում:
5. Ճապոնիայում աշխատակիցներին պարգևատրում են քնելու համար, քանի որ կարծում են՝ դա տքնաջան աշխատանքի հետևանք է:

6.Սև կատուն այս երկրում հաջողության խորհրդանիշ է:
7. Ճապոնիայում շատ փողոցներ անվանումներ չունեն:
8. Ճապոներենում «ներողություն» բառն ունի ավելի քան 20 տարբերակ:
9. «Կարաոկե» բառը ճապոներենից է, որ բառացի նշանակում է «դատարկ նվագախումբ»:
10. Ճապոնական Տոյոտա ընկերությունն աշխարհում երրորդն է մեքենաներ արտադրելու թվաքանակով:

Հնդկաստանի մասին փաստեր

1. Բնակիչների թվի առումով Հնդկաստանը համարվում է աշխարհի երկրորդ երկիրը:

2. Հնդկաստանի ազգային արժույթը ռուփին է:

3. Մեկ տարվա ընթացքում սպանությունների մեծ մասը տեղի է ունենում հենց այս նահանգում:

4. Հնդկացիների մեծ թվաքանակը ապրում է օրական 2-3 դոլարով:

5․ Հնդկաստանը համարվում է հեքիաթների և առակների երկիր:

6. Հնդկաստանի բնակիչների մոտ 35% -ը աղքատ քաղաքացիներ են:

7. Շախմատն առաջին անգամ ստեղծվեց այս երկրում:

8. Առաջին բամբակյա նյութը ստեղծվել է Հնդկաստանում:

9. Եթե Հնդկաստանում մարդը գլուխը ցնցում է աջ ու ձախ, ապա նա համաձայն է ինչ-որ բանի հետ:ad

10. Հնդկաստանում ազատ շուկայում ալկոհոլային խմիչքներ չկան:

Posted in Պատմություն

Միտանի տեղեկություն

Ք․ա․ XIV դարին միջագետքի և ասորիքի հյուսիսում խուռիները հիմնեցին միտանի պետությունը։Միտանին պայքարում էր Եգիպտացիների և խեթերի դեմ։ Իսկ շատ շուտով նրան ենթարկվում էր ամբողջ Ասորիքը,Նրա հարևան Ասորեստանը նրա հարկատուն էր։

Posted in Պատմություն

Պատմություն

Բազմազան է նաև կենդանական աշխարհը: Լեռներում ապրում են վայրի ոչխարը (մուֆլոն), բեզոարյան այծը, շնագայլը, ցածրադիր ու նախալեռնային շրջաններում և տափաստաններում՝ տափաստանային կատուն, սպիտակափոր ոզնին, փոքր կամ հարավային խլուրդը, փոքրասիական և փոքր ճագարամկները, օձերից՝ գյուրզան, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը, կարմրափոր սահնօձը: Թռչուններից տարածված են սև և սևախածի կեռնեխները, դաշտային մկնաճուռակը, մանրաբազեն, մոխրագույն կաքավը, արտույտները, քարաթռչնակները, ճահճային մկնաճուռակն ու լորաճուռակը: Շատ են միջատները, մորեխները, սարդերն ու մորմերը: Անտառներում ապրում են այծյամը, վարազը, արջը, սկյուռը: Գետերն ու լճերը հարուստ են ձկներով. նշանավոր են Սևանի իշխանը, Վանա տառեխը, կարմրախայտը:Հայկական լեռնաշխարհի միավորներին տրվել է ավելի քան 150 հզ. տեղանուն, որոնց հետ անխզելիորեն կապված է հայ ժողովրդի պատմությունը:մի հատ էսի շատ պատահակն գցի գետղիղ ու իմ պայուսակը վերցրու

Posted in Պատմություն

Հայկական լեռնաշխարհ

Հայկական լեռնաշխարհը գտնվում է Փոքր Ասիա թերակղզուց արևելք, տարածվում է Սև ծովի և Հարավկովկասյան ու Վերին Միջագետքի հարթավայրերի, Իրանական և Փոքրասիական բարձրավանդակների միջև:Հայկական լեռնաշխարհը շրջապատից առանձնացած է բարձր լինելու պատճառով և կոչվում է լեռնային կղզի: Տարածքը մոտ 400 հզ. կմ2 է, միջին բարձրությունը՝ 1700 մ, իսկ առանձին գագաթների բարձրությունը հասնում է 4000–5000 մ-ի, առավելագույնը` 5165 մ (Մեծ Մասիս): Հայկական լեռնաշխարհի հիմնական լեռնագրական միավորներն են Արևելապոնտական, Փոքր Կովկաս, Կորդվաց, Հայկական Տավրոս լեռնային համակարգերը և Հայկական հրաբխային բարձրավանդակը: Արևելապոնտական լեռնաշղթան հյուսիսից եզերում է լեռնաշխարհը և 400 կմ երկարությամբ ձգվում է Սև ծովի հարավարևելյան ափին զուգահեռ: Առավելագույն բարձրությունը 3937 մ է (Քաջքար լեռ): Առանձնանում են Գիրեսուն, Զիգանա, Տրապիզոնի, Գյումուշխանե, Լազիստանի լեռնաշղթաները: Այս մասում Նոր Շիրական լեռներն արևելքում միանում են Հայկական լեռներին: Հայկական լեռնաշխարհի հարավում ձգվում է Հայկական (Արևելյան) Տավրոս լեռնային համակարգը, որն ունի բազմաթիվ լեռնաբազուկներ՝ Նուրհակի, Մալաթիայի, Սիմսարի, Բիթլիսի, Սասնա, Ընձաքիարս, Շատախի և այլն: Ամենաբարձր կետը Նուրհակ լեռն է (3090 մ): Նշանավոր են նաև Մարութա լեռ (2967 մ), Աչքասար (2940 մ), Սիմսար (2685 մ) լեռնագագաթները:Փոքր Կովկասի լեռնային համակարգը եզերում է Հայկական լեռնաշխարհը հյուսիսից և հյուսիս-արևելքից:Կորդվաց լեռները Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաներից ամենաբարձրն են (3500–4000 մ). զբաղեցնում են լեռնաշխարհի հարավարևելյան մասը՝ Վանա և Ուրմիա լճերի գոգավորությունների միջև:Հայկական հրաբխային բարձրավանդակը զբաղեցնում է Հայկական լեռնաշխարհի կենտրոնական մասը (տարածքը՝ 100 հզ. կմ2): Այն բարձրադիր լեռնավահանների (Գեղամա, Վարդենիսի, Ջավախքի), լեռնազանգվածների (Բյուրակնի, Աբուլ-Սամսարի, Ծաղկանց, Արագածի, Սյունիքի և այլն), խոշոր սարահարթերի (Արդահանի, Ախալքալաքի, Կարսի, Շամիրամի, Կոտայքի), ընդարձակ դաշտերի (Էրզրումի, Տվարածատափի, Ալաշկերտի, Բասենի, Խնուսի, Մշո և այլն) համալիր է:Հայկական հրաբխային բարձրավանդակի կենտրոնում է գտնվում Բյուրակնի (Հազար լճեր) բարձրավանդակը, որի ամենաբարձր գագաթը Սրմանցն է (3250 մ): Այստեղ են գտնվում նաև Սերոկի, Հավատամք, Շուշարի, Թեքման սրածայր գագաթները: Սրմանց լեռնագագաթի հյուսիսարևմտյան լանջի բազմաթիվ աղբյուրներից սկզբնավորվում են Արաքսը և Արածանիի մի քանի վտակներ:Բյուրակն և Մասիս լեռնազանգվածների միջև գտնվում է Հայկական Պար լեռնաշղթան: Նրա ամենաբարձր լեռնագագաթը Սուկավետ լեռն է (3445 մ), որի լանջին՝ 3284 մ բարձրության վրա էր գտնվում Սուկավետի վանքը՝ Հայկական լեռնաշխարհի երբեմնի ամենաբարձր բնակելի կետը:Վանա լճից հյուսիս-արևելք 65 կմ երկարությամբ աղեղնաձև ձգվում են Ծաղկանց լեռները, որոնց բարձր գագաթներն են Ալադաղը (3351 մ), Ծաղկոն (3519 մ), Նպատը (2332 մ): Վերջինիս ստորոտում՝ Արածանիի հովտում է գտնվում նշանավոր Ձիրավի դաշտը, որտեղ 371 թ-ին Պապ թագավորի ղեկավարությամբ տեղի է ունեցել ճակատամարտ պարսիկների դեմ: Ծաղկանց լեռները եղել են Հայոց Արշակունի թագավորների ամառանոցը: Այստեղ էին տեղի ունենում Նավասարդյան մարդաշատ տոնախմբությունները:Լեռնաշխարհից սկիզբ են առնում Առաջավոր Ասիայի խոշոր գետերը՝ Արածանին, Եփրատը, Տիգրիսը, Արաքսը, Կուրը և Ճորոխը:Հայկական լեռնաշխարհի լճերն ունեն տեկտոնական (Ուրմիա, Ծովք), տեկտոնահրաբխային (Վանա, Սևանա, Արփի, Գայլատու), հրաբխային (Խանչալի, Փարվանա), խառնարանային (Նեմրութ, Աժդահակ), սառցադաշտային (Ալ, Սև, Քարի), սողանքային (Պարզ) ծագում:Հարուստ և ինքնատիպ է Հայկական լեռնաշխարհի բուսականությունը. լանդշաֆտները փոխվում են ըստ վերընթաց գոտիականության: Այստեղ աճում է 4 հզ. բուսատեսակ, որից 200-ը (այդ թվում՝ արարատյան ցորենները, հայկական արոսենին, նաիրյան նշենին և այլն) բնաշխարհիկներ են: Կան հազվագյուտ բույսեր՝ հունական շրջահյուսը, ծովոսպը, կովկասյան մրտավարդը, ինչպես նաև այլ վայրերից ներմուծված հազարավոր բուսատեսակներ: Տարածված են նաև եթերայուղատու բույսերն ու դեղաբույսերը: Անտառներում աճում են նշենի, տանձենի, խնկենի, հացենի, բոխի, կաղնի, գիհի, հաճարենի և այլ ծառատեսակներ: Բարձրլեռնային գոտիները հարուստ են մարգագետիններով:Բազմազան է նաև կենդանական աշխարհը: Լեռներում ապրում են վայրի ոչխարը (մուֆլոն), բեզոարյան այծը, շնագայլը, ցածրադիր ու նախալեռնային շրջաններում և տափաստաններում՝ տափաստանային կատուն, սպիտակափոր ոզնին, փոքր կամ հարավային խլուրդը, փոքրասիական և փոքր ճագարամկները, օձերից՝ գյուրզան, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը, կարմրափոր սահնօձը: Թռչուններից տարածված են սև և սևախածի կեռնեխները, դաշտային մկնաճուռակը, մանրաբազեն, մոխրագույն կաքավը, արտույտները, քարաթռչնակները, ճահճային մկնաճուռակն ու լորաճուռակը: Շատ են միջատները, մորեխները, սարդերն ու մորմերը: Անտառներում ապրում են այծյամը, վարազը, արջը, սկյուռը: Գետերն ու լճերը հարուստ են ձկներով. նշանավոր են Սևանի իշխանը, Վանա տառեխը, կարմրախայտը:Հայկական լեռնաշխարհի միավորներին տրվել է ավելի քան 150 հզ. տեղանուն, որոնց հետ անխզելիորեն կապված է հայ ժողովրդի պատմությունը:

Posted in Պատմություն

Նոր Քարի դար

Նոր քարի դար (նեոլիթ)

3

Նոր քարի դարում (մ. թ. ա. 10.000- 5.500 տարի առաջ)’ մ. թ. ա. VIII հազա­րամյակի վերջերից, մեր հայրենիքի և Առաջավոր Ասիայի մյուս շրջաններում արդեն եղել են կայացած երկրագործ, հա­սարակություններ և առաջին նստակյաց բնակատեղիները:

Մ. թ. ա. X – VIII հազա­րամյակներում Հայկական լեռնաշխարհում սկզբնավորվել են քաղաքակրթության անցման նախադրյալները: 1990-ական թթ-ի առաջին կեսին Սասնո ջուր գետի արևմտյան ափի հնավայրից հայտնաբերված գտա­ծոները վկայում են, որ Հայկական (Արևելյան) Տավրոսի հյուսիսային շրջանների նոր քարի դարի մշա­կույթը տեղական արմատներ ունի: Ուրֆայում (Եդեսիա), Աղձնիք ու Ծոփք նահանգնե­րում մի շարք հուշարձաններ ձևավորվել են տեղական մշակութային ավանդույթների հենքի վրա: Եդեսիայի մոտակա Պորտաբլուր հնավայրի արևելյան հատվածի վաղ շերտե­րում պեղվել է 1000 քառ.մ տարածքով հրա­պարակ, իսկ հարևանությամբ’ «սալե կո­թողների տունը» և «զանգերի տունը»: Ավելի ուշ շուրջ 120 քառ. մ տարածք սալարկ­վել է թրծած աղյուսով’ ձևավորելով բոսո­րագույն մի նոր հրապարակ:

պորտաբլուր

Հասարակության կյանքում մեծ տեղ են ունեցել հավատալիքներն ու ծեսերը՝ կապված «նախնիների պաշտամունքի» և «ցլի պաշտամունքի» հետ: Պորտաբլուրում բացվել են Երկիր մոլորակի ցայժմ հայտնի ամենահին տաճարները: Մինչև 4 մ բարձրությամբ քանդակա­զարդ կոթողներով «սրբազան շինու­թյուն» է պեղվել այսպես կոչված «առյուծների տուն» հուշարձանում: Քա­րակոթողների զգալի մասն ունի 3-6 մ բարձրություն, ամենամեծը’ 9 մ բարձրու­թյամբ, կշռում է ավելի քան 50 տ: Կոթող­ները քանդակազարդված են մարդու, թռչնամարդու, կրիայի, առյուծի և այլ պատկերներով:

Պորտաբլուրում հայտնաբերվել են զգալի քանակությամբ մալաքիտ և լազու­րիտ: Փաստագրվել են նաև պատրաստի իրեր, որոնք երբևիցե հայտնաբերված հնագույն մետաղե գտածոներից են: Այս իրերը (մեծ մասամբ’ զարդեր) պատրաստ­վել են սառը կռման եղանակով: Նորքարեդարյան հիմնական մշակաբույսերը’ ոլոռ, սի­սեռ, ոսպ, միահատիկ ցորեն, նույնպես վե­րոհիշյալ տարածքում են ընտելացվել:

Posted in Պատմություն

Պղնձի քարի դար

Վանա լճի ափամերձ գոտու և Խարբերդի հովտի հուշարձանները վկայում են, որ այդ շրջանները մ. թ. ա. 5500-4000-ին ունե­ցել են պղնձի-քարեդարյան ինքնատիպ մշակույթ: Նեոլիթ – էնեոլիթյան բնակատե­ղիները (Վերին Խաթունարխ, Ծաղկունք, Մասիս բլուր, Ադաբլուր, Թեղուտ) տեղա­բաշխված են հարթավայրում: Առատաշեն բլուր – բնակատեղիի (Արարատյան դաշտ) ստորին շերտերը վերաբերում են նոր քարի դարին, իսկ վերին շերտին հատկանշական է պղնձի – քարի դարին բնորոշ խեցեղենը:

Նույն շրջանում ինքնատիպ հնագիտական համալիր է ձևավորվել Կուրի միջին հո­սանքներում, որ հայտնի է «Շուլավերի մշակույթ» անունով: Դարաշրջանի տար­բեր ժամանակահատվածներին բնորոշ գտածոներ են հայտնաբերվել Արարա­տյան դաշտի Թեղուտ, Վայոց ձորի Արենի և Սյունիքի Ներքին Գոդեձոր հնավայ­րերում (վերջինս թվագրվում է մ. թ. ա. V հազարամյակի վերջին քառորդով): Նույն հազարամյակի վերջերից ընդլայն­վել է մետաղե իրերի տեսականին:

Posted in Պատմություն

ինչ է անկախությունն ինձ համար

ինձ համար անկախությունը դա լինել ազատ ,որ ոչ մեկ քեզնով չղեկավարի և չմտածի ,որ դու իր սեփականությունն ես։Կարևոր է զգալ քեզ ազատ քո իսկ շրջապատում որպիսզի ազատ արտահայտվես։Ունենալ և հայտել սեփական կարծիքը երբեք ոչ ոքից չվախենալ և կախվածութուն չունենալ։մարդը մետք է ունենա իր սեփական միտքը կարծիքը և այն ինչ կապված է նրան։Մարդն ինքն իրենով անկախություն է։Անկախությունը ընդհանուր ոչ միայն մարդու մեջ է այլև պետություննեի և քաղաքների։