Posted in նախագիծ

Նախագիծ՝ Կոորդիանատային համակարգ

տեղեկություն ընկեր Լիանայի բլոգից

Դեռ XVII-րդ դարում ֆրանսիացի մաթեմատիկոս և փիլիսոփա Ռենե Դեկարտը հարթության վրա կետի դիրքը նկարագրելու համար առաջարկեց երկու կոորդինատների մեթոդը: Այդ պատճառով կոորդինատային համակարգը կոչվում է նրա անունով՝ Դեկարտյան կոորդինատային համակարգ։

Դեկարտյան կոորդինատային համակարգն (նկար 1․) ունի մի քանի հատկություն․

տեղեկություն իմ կողմից

Հարթության և տարածության մեջ կոորդինատները կարելի է ներմուծել անսահման թվով տարբեր եղանակներով։ Կոորդինատների մեթոդով լուծելով այս կամ այն մաթեմատիկական կամ ֆիզիկական խնդիրը՝ կարելի է օգտագործել տարբեր կոորդինատային համակարգեր, դրանցից ընտրելով այն, որում խնդիրը լուծվում է հեշտությամբ կամ հարմար է տվյալ կոնկրետ դեպքի համար։ Կոորդինատային համակարգերի հայտնի ընդհանրացում են հանդիսանում հաշվարկի համակարգերն ու ռեֆերենցիայի համակարգերը։

Առաջադրանքներ:
Կոորդիանատային համակարգում հերթականությամբ  նշի՛ր այս կետերը,  միացնելով  հատվածներով, ինչ պատկեր կստանաս:

Առաջադրանք
(-8,10),(-6,10),(-6,3),(-5,3),(-5,10),(-5,11),(-8,11),(-3,3)(-3,9),(-2,9),(-2,3),(-1,3),(-1,7.16),(-0.22,7.12),(-0.22,3.06),(1,3),(0.98,5.2)(0.14,5.06)

Սա էլ իմ պատկերը գուշակեցի՞ր։

Posted in մաթեմատիկա 6 դասարան, նախագիծ

Իմ սենյակի հատակագիծը

1.Նշիր հատակի ձևը՝ ուղղանկյուն է, թե՞ քառակուսի է, թե՞ ունի այլ ձև: Եթե սենյակի հատակը ո՛չ քառակուսի է, ո՛չ էլ ուղղանկյուն, ունի այլ ձև, կարող ես հատակը բաժանել մասերի, որոնցից յուրաքանչյուրը լինի քառակուսի կամ ուղղանկյուն, տե՛ս նկարը.

Իմ սենյակի հատակի ձևը՝ ուղղանկյուն է։

2. Չափիր հատակի երկարությունը, նշիր պատասխանը արտահայտելով սմ-ով ___: Հարմարության համար կարող ես կլորացնել մինչև ամենամոտ տասնյակը: Օրինակ, 234սմ՝ կստանանք 230սմ:

Երկարություն-500սմ

3.Չափիր հատակի լայնությունը, նշիր պատասխանը արտահայտելով սմ-ով ___: Հարմարության համար կարող ես կլորացնել մինչև ամենամոտ տասնյակը: Օրինակ, 268սմ՝ կստանանք 270սմ:

Լայնություն-300սմ

4. Ընտրիր հարմար թվային մասշտաբ և փոքրացրու երկարությունը, լայնությունը նույնքան անգամ:

Պատ․՝1։100

5. Նշիր փոքրացնելուց հետո հատակի նոր չափերը. Երկարություն_ Լայնություն_

Երկարություն-5սմ

Լայնություն-3սմ

6. Paint ծրագրով նկարիր սենյակի հատակն արդեն փոքրացրած չափերով,տեղադրիր նկարը բլոգում:

Posted in նախագիծ

Վիկտոր Համբարձումյան նախագիծ

ՎԻԿՏՈՐ ՀԱՄԲԱՐՁՈւՄՅԱՆ Աստղաֆիզիկոս,
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ԽՍՀՄ ԳԱ և ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Ծնվել է 1908թ. սեպտեմբերի 18-ին Թիֆլիսում: 1924-1928թթ. ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը: 1928-1931թթ. սովորել է ԽՍՀՄ ԳԱ գլխավոր աստղադիտարանի (Պուլկովո) ասպիրանտուրայում: 1935թ., առանց ատենախոսության պաշտպանության, նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան:

1931-1944թթ. Վ.Համբարձումյանն աշխատել է Լենինգրադի համալսարանում որպես դոցենտ, պրոֆեսոր, ապա՝ իր իսկ հիմնադրած՝ ԽՍՀՄ-ում առաջին աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1940-ից՝ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր:

1943թ. Հ.Օրբելու և Վ.Համբարձումյանի ջանքերով Երևանում հիմնադրվեց ՀԽՍՀ գիտությունների ակադեմիան. Վ.Համբարձումյանը դարձավ նրա հիմնադիր անդամներից մեկը և առաջին փոխնախագահը: 1947թ. նա ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ նախագահ և շուրջ կես դար ղեկավարել այն:

1946թ. Վ.Համբարձումյանը հիմնադրել է ԵՊՀ աստղաֆիզիկայի ամբիոնը և Բյուրականի աստղադիտարանը, որտեղ կատարված հետազոտությունները կանխորոշեցին 20րդ դարի երկրորդ կեսի աստղաֆիզիկայի զարգացման հիմնական ուղղությունները: Մեծ է նրա վաստակը Հայաստանում ֆիզիկայի ու մաթեմատիկայի զարգացման, բնական ու տեխնիկական գիտությունների բնագավառում հետազոտությունների մակարդակի բարձրացման, նոր, ժամանակակից գիտական ուղղությունների ստեղծման և բարձրորակ մասնագետների պատրաստման գործում: Նա մեծապես նպաստել է Հայաստանում ռադիոէլեկտրոնիկայի, քիմիական, մեքենաշինական, լեռնային արդյունաբերության զարգացմանը:

Համաշխարհային գիտության պատմության մեջ նոր էջ են բացել Վ.Համբարձումյանի ներդրումները տեսական աստղաֆիզիկայի, աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, աստղային դինամիկայի, արտագալակտիկական աստղագիտության, աստղերի և գալակտիկաների էվոլյուցիայի հետազոտության բնագավառում: Մի շարք սկզբունքներ, այդ թվում ինվարիանտության հակադարձ խնդիրների լուծման սկզբունքը, կոչվում են Վ.Համբարձումյանի անունով: Նա մշակել է աստղային համակարգերի վիճակագրական մեխանիկայի հիմունքները, հայտնագործել աստղակույտերի աստիճանական քայքայման երևույթը և առաջադրել աստղակույտերի տարիքի որոշման սկզբունք:

Կրկնակի աստղերի նկատմամբ նոր մեթոդների կիրառման միջոցով հիմնավորել է Գալակտիկայի տարիքի կարճ (հարյուր միլիարդ տարի) սանդղակը: Նրա մշակած շատ գաղափարներ դուրս են եկել աստղաֆիզիկայի շրջանակներից՝ ստանալով ընդհանուր մեթոդաբանական նշանակություն, և խթանել գիտության այլ բնագավառների զարգացումը:

1948-1950թթ. Վ.Համբարձումյանն ընտրվել է Միջազգային աստղագիտական միության փոխնախագահ, 1961-1964թթ.՝ նախագահ, 1968-1972թթ.՝ գիտական ընկերությունների միջազգային խորհրդի նախագահ:

Վ.Համբարձումյանը հիմնադրել է «Աստղաֆիզիկա» հանդեսը և մինչև 1986թ. եղել նրա գլխավոր խմբագիրը, նաև «Հայկական սովետական հանրագիտարանի» առաջին գլխավոր խմբագիրը և խմբագրական խորհրդի նախագահը:

1948-ից նա Հայաստանի կոմկուսի կենտկոմի անդամ էր, 1958թ.՝ ԽՍՀՄ IIIX գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր:

1993-ից մինչև կյանքի վերջը եղել է ՀՀ ԳԱԱ պատվավոր նախագահ:
Վ.Համբարձումյանի բացառիկ վաստակը համաշխարհային գիտության զարգացման մեջ թե՛ հայրենիքում, թե՛ արտասահմանում գնահատվել է ըստ արժանվույն: 1946թ. և 1950թ. նա արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակների, 1995թ.` ՌԴ Պետական մրցանակի: Ընտրվել է ԱՄՆ-ի, Անգլիայի, Բելգիայի, Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Կանադայի, Ավստրալիայի, Իտալիայի, Հունաստանի, Լեհաստանի և այլ երկրների գիտությունների ակադեմիաների և գիտական ընկերությունների պատվավոր անդամ, բազմաթիվ համալսարանների պատվավոր դոկտոր:

Վ.Համբարձումյանը Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս էր: Պարգևատրվել է Լենինի (5), Հոկտեմբերյան հեղափոխության, «Պատվո նշան», Աշխատանքային կարմիր դրոշի (2) շքանշաններով, ԵՊՀ ոսկե մեդալով: Նրան շնորհվել է նաև ՀՀ Ազգային հերոսի կոչում:

Վախճանվել է 1996թ. օգոստոսի 12-ին Բյուրականում:

Վ.Համբարձումյանի անվամբ են կոչվում ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը, ԵՊՀ ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնը, «Գիտելիք» ընկերությունը, Երևանի թիվ 12 հանրակրթական դպրոցը:

Նրա բրոնզաձույլ կիսանդրին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում խորհրդանշում է ականավոր գիտնականմանկավարժի դերը համալսարանական գիտության զարգացման գործում:

http://Վիկտոր Համբարձումյան խաղ