Posted in Ուսումնական ճամբար

Ճամբարային տպավորություններ վերջին շաբաթ վերջին օր

Այսօր մի փոքր կպատմեմ իմ ճամբարային տպավորությունների մասին: Այո,բոլորս էլ ծանոթացանք միմյանց հետ և ընկերացանք քանի որ ,ինձ մոտ 1 տարին է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում ես երբեք չգիտեի ճամբարի մասին: ԵՎ համոզվեցի ,որ ուղակի հիանալի է աշխատել Ընկեր Սոնայի ջոկատի հետ:Մենք հաճախ էինք գնում Ընկեր Աշխենի Դասարան Մեկ անգամ գնացինք word ծրագիրը սովորեցնելու դիջիթեք սովորող սովորեցնող նախագծով: Երկրորդ անգամ գնացինք Պար սովորեցնելու: Իսկ այսօր Երրորդ անգամ գնացինք pizza պատրաստելու: Ա՜՜խ Արատես Երբ հիշում եմ թե ինչ ժամանակ ենք անցկացրել ուզում եմ հետ գամ: Մենք շատ ճամփհորդությունների գնացինք և շատ բան տեսանք: Վերջ վերջացան մեր հիանալի ճամբարային օրերը Սա իմ վերջին ճամբարն էր Արևմտյան դպրոցում:Ես հաջողություն եմ տալիս Ձմեռային ճամբարին: Ես Մաշան էի Բիայլինի ջոկատից Ջոկատավար՝Սոնա Փափազյան:ՎԵՐՋ

Posted in Ուսումնական ճամբար

Արատեսում

օր2

Արատեսում իրոք շատ հետաքրքիր էր Երբ մենք արթնացանք Առաջին բանն ,որ մենք պետք է անեինք դա մայրիկներին զանգելն ու զգուշացնելն էր ,որ մենք արդեն արթնացել ենք մայրիկները շատ էին անհանգստանում և բոլորիս էլ նյարդայնացնում էր ,որ մայրիկները րոպեն մեկ զանգում էին,սակայն նրանց էլ պետք է հասկանայինք: երկրորդ օրը շատ ծանրաբեռնված էր մենք պետք է պատրաստվեինք հետքաքրքիր արկածներների: Մենք առավոտ շուտ գնացինք ժամերգության կոնկրետ իմ կարծիքն այն էր ,որ ժամերգությունը լավն էր բայց բոլորս մտածում էինք մեր այսօրվա մյուս արկածների մասին :Երբ հաց կերանք գնացինք մեր սիրած խաղն խաղալու uno:Դրանից Հետո գնացինք Մարզական ստուգատեսի ոնց ասեմ ուղակի հիանալի էր դիտեք Արատեսյան եռօրյա հեքիաթում նյութը և կհամոզվեք որ իրոք ուղակի հիանալի էր: Մենք տաքացանք մարզական ստուգատեսից հետո և խմեցինք թեյ : Օրվա ընթացքում կերանք պլեչներ նրանք շատ համեղ էին որը պատրաստել էր ընկեր Տարոնը:և երեկոյան արեցինք դիսկոտեկա դա մի հիանալի հեքիաթ էր բոլորս զարմացել էինք ,որ դասատուները այդպիսի պարեր և երգեր գիտեին: Դիսկոտեկաից հետո բոլորս շատ հոգնած էինք և շատ էինք ուզում քնել:

օր3

Երրորդ օրը շատ ծանրաբեռնված էր բոլորս արագ -արագ հավաքվում էինք : Ես հավաքեցի իմ քնապարկը դա շատ դժվար էր:Հետո մենք գնացինք հաց ուտելու մենք շատ հանգիստ ուտում էինք ,երբ վերջացրեցինք գնացինք իրերը վերցրեցինք և գնացինք դեպի ավտոբուս: ՎԵՐՋ…

Posted in Ուսումնական ճամբար

Այսօրվա տպավորությունները

Ողջույն, ես Մաշան եմ բիայլինի ջոկատից: Այսօր ես օգնեցի իմ ըկեր Աբելին գրել նրա դասերը : Հետո Սովորեցրեցինք word ծրագիրը 1.2-ին Դասղեկ – Ծաղիկ Գասպարյան:Դրանից հետո գնացինք 1.1 դասարան և սովորեցրեցինք նրանց պար Դասղեկ-Աշխեն Թադևոսյան

Կարգախոս-ընկերությունն ուժ է հե՜՜յ

Posted in Ուսումնական ճամբար

Արատեսում

Օր 1

Մենք գնացինք Արատես երջանիկ ժպիտներով։ Երբ հասանք առաջին բանը ,որ պետք է անեինք` տեղավորվելն էր։ Մենք տեղավորվեցինք և գնացինք հաց ուտելու։ Բոլորը գիտեին, որ ուտելու ենք սպաս։ Մենք կուշտ կերանք և գնացինք հանգստանալու։ Հանգստանալուց հետո մեզ կանչեցին մարզական ստուգատեսի։ Այնտեղ, երկար դքի վրա սահեցինք սահնակներով և մեզ օգնեց ընկեր Անդրանիկը։ Սահելիս, ես ծանոթացա Մարիի հետ։ Նա բնագետ լրագրողների ջոկատից էր։ Մարին շատ լավ աղջիկ էր։ Ընկերացա նաև Կատրինի հետ։ Հետո մեզ կանչեցին ճաշելու։ Շատ համեղ էր։ Հետո մենք գնացինք, խաղացինք ունո, թեյ խմեցինք։ Տղաները գնացին իրենց տնակներով, իսկ աղջիկները սպասեցին իրենց ջոկատավարներին։ Երբ վերջիններս եկան, մենք գնացինք մեր տնակը։ Որոշեցինք, որ պետք է քնենք բոլորս մի սենյակում, որպեսզի ավելի տաք լինի։ Ես և կատրինը քնեցինք ընկեր Սեդայի հետ։

Posted in Ուսումնական ճամբար

Սասունցիներ

Աղձինքը եղել է Հայաստանի հարավ-արևմտյան ծայրագավառը: Նահանգում էր հաստատված Հայաստանի սահմանները պահպանող չորս բդեշխներից մեկը  ((իրաներեն` bitaxš – տեղակալ, փոխարքա), նախարարներից մեկ աստիճան բարձր կալվածատիրական ազնվական աստիճան Արտաշեսյանների և Արշակունիների Հայաստանում: Աղբյուրներում հիշատակվում է չորս բդեշխություն` Անգեղտան, Ծոփաց, Աղձնյաց և Գուգարաց):

Սասուն անվան ստուգաբանությունը հետևյալն է.

ժողովրդական ավանդություններից մեկում ասվում է, որ տալվորիկցի Մրգոյի և Պետոյի տան առաստաղի գերաններից մեկը ծանրության տակ կախվում է, և մարդիկ մինչև նոր գերան կբերեին, տեղում կանգնածներից մեկը ձեռքը դեմ է անում ճկված գերանին և գոչում՝ սա մսա սուն (սա էլ քեզ սյուն), և, իբրև, դրանից էլ այդ երկրամասը ստանում է Սասուն անունը:

Մեկ այլ ստուգաբանության համաձայն. էպոսում ծերունին, քարաժայռերի մեծությունից ապշած, կնքում է ամրոցի անունը` Սասուն (ժողովրդական մեկնաբանությամբ՝ սարսափելի, ահռելի, ահարկու)։

Հնագույն կետն էր Սանասուն բերդը:

 Բնակչութեան հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու անասնապահությունն էր:

Posted in Ուսումնական ճամբար

Ջրվեժի Անտառապարկ

Ողջույն,ես բիայլինի ջոկատից եմ։ Երեկ մենք գնացինք ջրվեժի անտառապարկ:Մենք այնտեղ խաղացինք էստաֆետային խաղեր, երբ խախացինք վերջացրեցինք բոլորս շատ սոված էինք և կերանք մեր օրապահիկ բրդուճներն ու խմեցինք թեյը : Մենք ասես ապրեինք վայրի պայմաններում հավատացեք այնտեղ չկար ոչ աթոռ կար ոչ էլ սեղան,մենք նստել էինք մեր պայուսակների վրա և վայելում տաք թեյը բոլորն իրար հյուրասիրում էին :Դրանից հետո բոլորն տաքացան կշտացան և սկսեցինք նորից սահել: Մենք ունեինք 2 մեծ սահնակ և հերթով քշում էինք այն: Հրաշալի օր էր որոշ մարդիկ քշում էին դահուկ դրանցից մեկն իմ ընկեր Ալեք ֆրանգյանն էր : Նա բոլորից լավ էր քշում: բոլորս հիանալի ժամանակ անցկացրեցինք: Մեզ հետ նաև 11-րդ ջոկատ էր: Սա ամենալավ օրն էր: Մեզ հետ էին Ընկեր Միքայելը ,ընկեր Սոնան, և ընկեր Շուշանը:

կարգախոս-ընկերությունը ուժ է հե՜՜յ:

Posted in Ուսումնական ճամբար

Այսօրվա տպավորություններս

այսօր շենք գնացինք սահադաշտ շատ լավ էր այնտեղ մենք սահեցինք ընկեր Սոնայի , ընկեր Հրայրի, ընկեր Ռոբերտի և ընկեր Աչերի ։ Մենք գնացել էինք գեղասահքի և հոկեյի դպրոց: Ընկեր Սոնան հիանալի քշում էր, Ընկեր Ռոբերտի մասին խոսք չունեմ ուղակի հիանալի, ընկեր Աչերը նույնպես լավ էր քշում չնայած ,որ քշում էր առաջին անգամ,ընկեր Հրայրը նույնպես լավ էր քշում սակայն քշում էր երկրորդ անգամ:ես էլ էի լավ քշում: տպավորություներս ուղակի շատ շատ են:Ես միշտ մտածում էի ,որ այդ սահադաշտն ուղակի հիանալի է և ես հիանալի ժամանակ էի անցկացնում:

Posted in Ուսումնական ճամբար

Մուլտֆիլմ կլաուս: Մեկնաբանություն

Ողջույն, ես բիայլինի ջոկատից եմ : Այսօր կպատմեմ իմ դիտած մուլտֆիլմի մասին : Կլաուսը, այդ մուլտֆիլմը ասում էր մի շատ կարևոր խոսք՝ երբ ինչ, որ գործ անում ես քեզ ոգեշնչում է և դու նորից ես ուզում այդ գործն անել : Մուլտֆիլմը մի պապիկի և մի տղայի մասին էր, քանի որ տղան շատ երես առած տղա էր ,իսկ հայրը գլխավոր փոստատարն էր և որոշում է այդ երես առածության համար ուղարկել նրան Սվիմենբերգ: Ասելով ,որ եթե 140-ից ավել նամակ տեղ հասցնի , հայրն նորից նրան կտանի տուն իր հիասքանչ կյանքին: ԵՎ նա գնում է մի խուլ գյուղերից մեկը : Նա գտնում է մի պապիկի որն ուներ շա՜՜տ խաղալիքներ,որոնք նրան պետք չեն:ԵՎ ահա գտավ ձևը թե ինչպես վաստակի հազարավոր նամակներ : Երեխաներին ասում է որ կա մի պապիկ անունը միստր կլաուս նա նվերներ է բերում: Նաև Սվիմենբերգում կար մի ձկան խանութ ՝ այնտեղ աշխատում էր մի կին ով շատ լավ դասատու էր սակայն չգիտեր ,որ այնտեղ չեն թողում երեխաներին դպրոց գնալ : ԵՎ նա որոշում է բացել ձկան խանութ : Նա գումար էր հավաքում որպիսզի փախներ այդ քաղաքից : Սակայն հենց հայտնվեց Ջեյկը (երես առած տղան)նրա կյանքը փոխվեց նա հասավ իր երաանքին և դառավ ուսուցիչ և այն գումարը որ պետք է փախներ տալիս է ձկանոցը ձևավորելու: Ահա Միստր կլուսը և Ջեյկը սկսում են միասին խաղալիքն էր պատրաստել: Այնտեղ լինում են 2 գերդաստան ,բոլոր երեխաները ,որ գնում էին դասի նրանց որդիներ ,թոռներ և այլն : ԵՎ նրանք տեսնում են ,որ իրենց երեխաները կործանվում են: Իսկ Ջեյկն արդեն ուրախ էր ,Սակայն գերդաստանի տատիկը և մյուս գերդաստանի պապիկը որոշեցին գնալ և Ջեյկի հորն ասել ,որ նա հաստատ 140-ից ավել նամակ տեղ հասցրել է : Հայրը լսելով նորությունը գնաց Սվիմենբերգ: Դասատուն և Միստր կլաուսը հասկացան որ Ջեյկն ընդհամենը իր հրաշալի կյանքին վերադառնալու համար է չարչարվում,սակայն նա հրաժարվեց գնալու այդ հրաշալի կյանքին : Այդպես տարիներ շարունակ նրանք խախալիքներ էին արտադրում: ԵՎ ահա Միստր կլաուսը ծերանում է և մահանում և խնդրում Ջեյկին ,որ շարունակի արտադրել խաղալիքներ: Ջեյկն ամուսնանում է ուսուցչուհւու հետ և երկու հատ էլ զավակ ունենում: Հ՜՜՜աաա մոռացա ասեմ այդ դեպքից հետո Սվիմենբերգը դառավ ամենահրաշք երկիրը:ՎԵՐՋ

Posted in Ուսումնական ճամբար

ճամբարային առաջին օրվա մասին

Ողջույն ես Մաշան եմ ,ես  Բիայնիլի ջոկատից եմ : Իմ ջոկատավարն է Սոնա Փափազյանը (ընկեր Սոնա):Այսօրվա օրն անցել է բավականին հետաքրքիր ,առաջին հերթին մենք տեղափոխեցինք բոլոր ծաղիկները ,այդ ժամանակ հասցրեցի ծանոթանալ համարյա բոլոր երեխաների հետ:Ձեզ կհետեքրքրի ինչու է մեր ջոկատի անունը  Բիայնիլի ջոկատ ապա կպատմեմ ՝    Մ.թ. ա. IX դարում Հայաստանը թևակոխում զարգացման նոր ժամանակաշրջան. հայկական մեծ ու փոքր պետականությունների հիման վրա սկսում է ձևավորվել առաջին համահայկական թազավորությունը:այսօր դիտեցինք մի մուլտֆիլմ, սակայն ամբողջությամբ չդիտեցինք կանգ առանք 52:08 րոպեին մուլտֆիլմի անունն էր կլաուսը հղումով կարող եք նայել: Ընդմիջման ընթացքում շատ բաներ արեցի-ավլեցի դասարանը, խաղացի գտնելուկ ,մաքրեցի փոշին ծաղիկների վրայից : Դրանից հետո երգի ժամանակ սովորեցինք Նուբար երգը, լսեք այս հղումով ,նաև պարը սովորեցինք:ՎԵՐՋ….

Posted in Ուսումնական ճամբար, Անհատական ուսումնական պլան

Երկրորդ ուսումնական շրջան. անհատական ուսումնական պլան

Անուն Ազգանուն- Մարիա Մելոյան
Ջոկատի անվանում-Բիայնիլի ջոկատ
Երկարացված օր մնում եմ/չեմ մնում- չեմ մնում
Երթուղուց օգտվում եմ միակողմանի/երկկողմանի/չեմ օգտվում- չեմ օգտվում լրացուցիչ պարապմունքների մասնակում եմ դպրոցում/դպրոցից դուրս և նշեք պարապմունքի անունը- դաշնամուր,երգչախումբ,սոլֆեջիո

09:00-09:20— Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:20-10:05 Օտարալեզու ճամբարային նախագիծ- Դիանա Ղազարյան և ընկերներ
10:05-12:35- Ճամբարային գործունեություն- Ջոկատի լոգոյի և կարգախոսի ընտրություն, ջոկատի անդամների ծանոթացում, օրակարգի հրապարակում, անելիքների ճշտում, ստուգատեսներին ծանոթացում, ծիսական թեյըմպում, շրջակա միջավայրի խնամք՝ ծաղիկների ջրում, ներքին բակերի հերթապահություն, Արատեսյան եռօրյա ճամփորդության մանրամասների քննարկում, Ջրվեժ անտառապարկ ճամփորդության քննարկում, Այցելություն սահադաշտ. մուլտֆիլմի դիտում -քննարկում«Կլաուս»
Ընդմիջում՝ 12:35 — 12:55
12:55 — 13:35— Ազգագրական փառատոն. երգուսուցում- Սեդա Թևանյան

Հունվարի 12
08:00-08:45-Կրթահամալիրյան երթուղու պատասխանատու
08:45-09:00-Սովորողների ընդունում
09:00-09:20- Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:20-10:55- Ազգագրական փառատոնի հարթակներ. Նավասարդյան խաղեր, ասիլ բասիլների թխում, չարխափանների պատրաստում
11:05-11:50- Օտար լեզու. ճամբարային գործունեություն- Հայկուհի Հովհաննիսյան
11:55-12:35— Բնագիտական փորձեր, նկարահանում, մոնտաժում, հայտագրում Բնագիտատեխնիկական ստւոգատեսին
Ընդմիջում՝ 12:35 — 12:55
12:55 -14:20 Ընտրությամբ գործունեության ճամբարային նախագծեր

Հունվարի 13
08:00-08:45-Կրթահամալիրյան երթուղու պատասխանատու
08:45-09:00-Սովորողների ընդունում
09:00-09:20- 
Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:20- 10:05- Ազգագրական փառատոն. երգուսուցում- Սեդա Թևանյան
10:30-12:0- Բիայնա ջոկատի արտագնա մարզական պարապմունքը Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցում
12:00-14:00— բնագիտական գործունեություն՝ միջավայրի խնամք, բույսերի խնամք, մանրադիտակով զննումներ
սեղանի ինտելեկտուալ խաղեր, բնագիտական փորձեր, Դիջիթեք 2021-ի նյութերի հայտագրում, հաջորդ օրվա անելիքների քննարկում, գրանցում


Հունվարի 14
08:00-08:45
-Կրթահամալիրյան երթուղու պատասխանատու
08:45-09:00-Սովորողների ընդունում
09:00-09:20- 
Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:30-10:30 -Այցելություն Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց. Ալիս Գևորգյանի հետ կավով պատրաստում ենք սեպագրեր սալիկների վրա
10:30-11:00— Այցելություն Աստղացուցարան
11:30-12:35- Տեխնոլոգիական գործունեություն՝ տրյուֆելների պատրաստում
Ընդմիջում՝ 12:35 — 12:55
12:55 -14:20 Ընտրությամբ գործունեության ճամբարային նախագծեր

Հունվարի 15
08:00-08:45
-Կրթահամալիրյան երթուղու պատասխանատու
08:45-09:00-Սովորողների ընդունում
09:00-09:20- Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:30-14:00- Բիայնիլի ջոկատի արտագնա մարզական պարապմունքը Ջրվեժի անտառապարկում


Հունվարի 18
08:00-08:45
-Կրթահամալիրյան երթուղու պատասխանատու
08:45-09:00-Սովորողների ընդունում
09:00-09:20- 
Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:20-10:05 Օտարալեզու ճամբարային նախագիծ- Դիանա Ղազարյան և ընկերներ
10:05-12:35- Ճամբարային գործունեություն- շրջակա միջավայրի խնամք՝ ծաղիկների ջրում, ներքին բակերի հերթապահություն, Արատեսյան եռօրյա ճամփորդության մանրամասների քննարկում, մուլտֆիլմի դիտում -քննարկում « Ֆերդինանտ ցուլը»
Ընդմիջում՝ 12:35 — 12:55
12:55 — 13:35— Ազգագրական փառատոն. երգուսուցում- Սեդա Թևանյան


Հունվարի 19
08:00-08:45-Կրթահամալիրյան երթուղու պատասխանատու
08:45-09:00-Սովորողների ընդունում
09:00-09:20- Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:20-10:55- Ազգագրական փառատոնի հարթակներ. Նավասարդյան խաղեր, ասիլ բասիլների թխում, չարխափանների պատրաստում
11:05-11:50- Օտար լեզու. ճամբարային գործունեություն- Հայկուհի Հովհաննիսյան
11:55-12:35— Բնագիտական փորձեր, նկարահանում, մոնտաժում, հայտագրում Բնագիտատեխնիկական ստւոգատեսին
Ընդմիջում՝ 12:35 — 12:55
12:55 -14:20 Ընտրությամբ գործունեության ճամբարային նախագծեր

Հունվարի 20

08:00-08:45-Կրթահամալիրյան երթուղու պատասխանատու
08:45-09:00-Սովորողների ընդունում
09:00-09:20- 
Ճամբարային ողջույն, ընդհանուր ճամբարային պարապմունք
09:20- 10:05- Ազգագրական փառատոն. երգուսուցում- Սեդա Թևանյան
10:30-12:00- Հանդիպում Աշոտ Տիգրանյանի հետ
12:00-14:00— բնագիտական գործունեություն՝ միջավայրի խնամք, բույսերի խնամք, մանրադիտակով զննումներ
սեղանի ինտելեկտուալ խաղեր, բնագիտական փորձեր, Դիջիթեք 2021-ի նյութերի հայտագրում, հաջորդ օրվա անելիքների քննարկում, գրանցում

Հունվարի 21-23 — «Բիայնա» ջոկատի արտագնա ազգագրական պարապմունքը Արատեսի դպրական կենտրոնում