Posted in Հայրենագիտություն

հայրենագիտական խաղ

1.ով է պատկերված նկարում:

a)Նահապետ Քուչակ

b)Թադեոս Սեբաստացի 

c)Մխիթար Սեբաստացի

2.ով է պատկերված նկարում:

1.հովհանես Թումանյան

2.Կոմիտաս

3.Մխիթար Սեբաստացի

3.Ի

Posted in Հայրենագիտություն

Իմ Երևանը

351bea24163173fb31abf5bf60ada8de_XL

Պատմական Երևան

Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից է։ Հնագիտական պեղումներով պարզվել է, որ մարդն այստեղ ապրել է տասնյակ հազարավոր տարիներ առաջ։ Քաղաքի տարածքում տարբեր ժամանակաշրջաններում առաջացել և զանազան պատճառներով կործանվել են բազմաթիվ բնակավայրեր։ ժամանակագրական առումով՝ քաղաքի տարածքի հնագույն բնակավայրը Երևանյան կամ Հրազդանյան քարայրն է (Երևանյան լճի մոտ՝ Հրազդան գետի ձախ ափին), որի հնագույն, ստորին շերտը (4-5 մշակութային շերտ) թվագրվում է մոատերյան շրջանով (10-3,5 հազարամյակ առաջ)։ 1950 թվականիև Արին բերդ բլրի պեղումներով հայտնաբերվել է Վանի թագավորության Արգիշտի Ա արքայի սեպագիր արձանագրությունը, ըստ որի՝ Արգիշտի Ա-ն Էրեբունի բերդաքաղաքը հիմևադրել է մ.թ.ա. 782 թվականին։ Արձանագրությունը վկայում է. «Խալդ աստծո հրամանով, Արգիշտին, Մենուայի որդին երեբունի քաղաքը կառուցեց Բիաինիլիի հզորության համար…. Խաթե /և/ Ծուպանե երկրներից ես այնտեղ 6 հազար 600 զինվորներ բնակեցրի»։

Մ.թ.ա. 7-րդ դարում Կարմիր բլուրում կառուցվել է Թեյշեբաինի ամրոցը, որը մ.թ.ա. 6-րդ դարում կործանել են սկյութները և մեդիացիները:

Հայ մատենագիրները Երևանի անվան ծագումը երկար ժամանակ կապել են Նոյյան տապանի աստվածաշնչյան ավանդության հետ, իբրև երբ Նոյի տապանը կանգ է առել Արարատի գագաթին, և Նոյը, ջրհեղեղից հետո տեսնելով առաջին ցամաքը, որն ապագա Երևանի կառուցման վայրն էր, գոչել է՝ երևա՜ց (այստեղից էլ՝ «Երևան» անվանումը)։ Առավել տարածված է այն տեսակետը, որ «Երևան» անունը կապված է երեբունի բերդաքաղաքի անվան հետ։ Սակայն կան նաև այլ տեսակետներ. դրանցից մեկի համաձայն՝ հիմնադրված նոր բնակավայրի անվանակոչման համար Արգիշտի Ա-ն կամ օգտագործել է տարածքում եղած ու նրան հայտնի հնագույն այլ բնակավայրի անուն, կամ կոչել է «երի» կամ «արի» ցեղի (երկրի) անունով։ Հայկական լեռնաշխարհից ու շրջակա տարածքներից հեռացած հնդեվրոպացիների նախնիները՝ արիական ցեղերը, հիշում են իրենց՝ արի ցեղին պատկանելու փաստը և գրավոր աղբյուրներում նշում են այդ մասին:

 Երևանի մասին հիշատակվում է 7-րդ դարում՝ «Գիրք թղթոցի» մեջ։ Պատմիչ Սեբեոսը վկայում է, որ արաբական արշավանքների ժամանակ Երևանը վաճառաշահ ու այգեշատ քաղաք էր։ 12-13-րդ դարում Երևանը բավական մեծ տարածք է զբաղեցրել, սակայն սելջուկ թուրքերի արշավանքների հետևանքով հիմնովին ավերվել է և, տակավին չվերականգնված, ենթարկվել նոր արհավիրքի՝ մոնղոլ-թաթարների, ապա Լենկթեմուրի ասպատակություններին, և 1387 թվականին, ի թիվս այլ քաղաքների, կրկին ավերվել է։

Երևանի կարևորությունը մեծացել է 1437-1467 թվականներին, երբ դարձել է Արարատյան աշխարհի մեծագույն մասն ընդգրկող կուսակալության կենտրոնը և հաճախ հիշատակվում է որպես «Արարատյան երկրի մայրաքաղաք»։

Իր բազմադարյան պատմության ընթացքում Երևանը բազմիցս տուժել է բնական աղետներից՝ երկրաշարժներից և Գետառի սելավներից։ Ամենակործանարարը 1679 թվականի հունիսի 4-ի երկրաշարժն էր. փլվել են եկեղեցիներ, մզկիթներ, Երևանի բերդի, խանի ապարանքները, բաղնիքները, ավերվել քաղաքի բնակելի թաղամասերը։ Զոհերի թիվը հասել է 7600-ի։

Երևանի բերդ

Երևանի բերդ, պաշտպանական շինություն Երևանում` Հրազդան գետի ձախ ափին։ Վաղ միջնադարյան բերդը հավանաբար գտնվել է Կոնդ թաղամասում, այնուհետև ընդարձակվելով զբաղեցրել ներկայիս Երևանի «Արարատ» գինու գործարանի տարածքը։ Քանդվել է 1930-ական թթ.՝ Երևանի վերակառուցման տարիներին։ Բացումը՝ 1582Առաջին հիշատակում՝ 7-րդ դարՀիմնադրում՝ 7-րդ դար 

Երևանը՝ մայրաքաղաք

1918 թվականի մայիսի 22-28-ին հայկական զորքերի հետ Սարդարապատի մոտ պարտության են մատնել թուրքական բանակին, որը նահանջել է՝ չկարողանալով մտնել Երևան։ 1918 թվականի հուլիսին Երևան է տեղափոխվել նույն թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում հռչակված Հայաստանի Հանրապետության Կառավարությունը։ Երևանը դարձել է Հայաստանի առաջին հանրապետության մայրաքաղաքը։ 1920-1991 թվականներին Երևանը Հայկական ԽՍՀ մայրաքաղաքն էր։ Խորհրդական իշխանության տարիներին Երևանը կառավարել է ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհուրդը։ Հայրենական մեծ պատերազմից (1941-1945) հետո Երևանում բացվել են նոր արդյունաբերական ձեռնարկություններ, հանրակրթական, բարձրագույն և մասնագիտական ուսումնական հաստատություններ, գիտական հիմնարկներ, գրադարաններ, կինոթատրոններ, հրատարակչություններ, եկեղեցիներ, մշակութային այլ օջախներ, ստեղծվել է ռադիոհեռուստատեսային լայն ցանց։ Երևանը դարձել է Անդրկովկասի ու Առաջավոր Ասիայի արդյունաբերական խոշոր կենտրոններից։ 1991 թվականից Երևանը ՀՀ մայրաքաղաքն է։ 1995 թվականի հուլիսի 5-ին ընդունված ՀՀ Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրվել է Երևանի՝ ՀՀ մայրաքաղաքի իրավական կարգավիճակը։

Posted in Հայրենագիտություն

Լմբատավանք

Լմպատավանքը  հայկական ճարտարապետական մի հուշարձան է, որը գտնվում է Արթիկ քաղաքի մոտ, Լմպատ թաղամասում։
Լմպատավանքը (ճիշտը՝ Լմպատի վանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցի), ճարտարապետական հուշարձան է Արթիկից  մոտ երկու կիլոմետր հարավ-արևմուտք։ Արտաքուստ և ներքուստ խաչաձև հատակագծով, տրոմպային փոխանցումով, ութնիստ թմբուկով, գմբեթավոր փոքր կառույց է։ Ըստ ճարտարապետական վերլուծության՝ VI դարի է։ Պահպանված հետքերը հիմք են տալիս ենթադրելու, որ արևմտյան թևը շրջապատված է եղել սրահով։ Հուշարձանի առանձնահատկություններն են՝ ուղղանկյուն հատակագծով հյուսիսային և հարավային թևերը՝ թաղի փոխարեն ծածկված գմբեթարդով ,արևելքում միակ խորանը՝ առանց լուսամուտի, պայտաձև խարանն ու կամարները։
Ըստ արձանագրության, գմբեթը X դարում վերականգնվել է։ Դեկորատիվ գեղանկարներով կառույցը ունի զուսպ և խոնարհ կերպար։ Խորանում և նրանից աջ ու ձախ մասերին պահպանվել են Լմպատավանքի կառուցման ժամանակակից որմնանկարների մնացորդներ. կենտրոնում եղել է գահակալ Քրիստոսը, շուրջը՝ երկնային ուժերի սիմվոլներ։ Աջ ու ձախ մասերին պատկերված են դեպի խորանի կենտրոնը շարժվող երկու ձիավոր (մեկը Սուրբ Գրիգորն է)՝ ձեռքերին խաչավարդ ցուպով։ Որմնանկարները հարթապատկերային են, տեղ-տեղ գրաֆիկական մոտեցումով, կատարված են հյութեղ, մեծ ներդաշնակությամբ։ Այժմ որմնանկարները քայքայվել և գրեթե չեն երևում։

Posted in Հայրենագիտություն

Շիրակի Մարզ

Մարզկենտրոնը`   ԳյումրիՄարզի կազմավորման թիվը՝ 1995թ.ի ապրիլի 12
Տարածաշրջանները`   Ախուրյանի շրջան, Արթիկի շրջան, Անիի կամ Մարալիկի շրջան,
Ամասիայի շրջան, Աշոցքի շրջան
Քաղաքային համայնքների թիվը`   3 համայնք
Գյուղական համայնքների թիվը`   116 համայնք
Գյուղական բնակավայրերի թիվը`   127 բնակավայր
Ընդհանուր տարածքը`   2681 կմ²
Բնակչության ընդհանուր թիվը (ըստ 01.07.2010թ.ի տվյալների)`   281.4 հզ.

Շիրակի մարզը արտաքին սահման ունի հարևան երկու պետության`   Թուրքիային և Վրաստանին: Աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից է նաև այն, որ Վրաստանի տարածքը`   Շիրակի մարզին հարող պետական սահմանի ամբողջ երկայնքով հիմնականում հայաբնակ է:Շիրակի մարզն իր անունը ստացել է պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Շիրակ գավառից, որն ավելի ընդարձակ տարածություն էր գրավում:Մարզի բնական պայմանները և հարստություններըՇիրակի մարզում է գտնվում Աշոցքի սարահարթը, որի բարձրությունը 1800-2200 մետր է: Աշոցքի սարահարթում օդի բացարձակ նվազագույն ջերմաստիճանը իջնում է մինչև -46°: Դա Հայկական լեռնաշխարհի «ցրտի բևեռն է»: Այստեղ է գտնվում Արփի լճի ջրամբարը:Երկրակեղևի շարժումները Շիրակում տակավին շարունակվում են: Անցած դարում տեղի են ունեցել 1926 և 1988 թվականների ավերիչ երկրաշարժերը:Մարզի միակ խոշոր գետը Ախուրյան գետն է, որը սկիզբ է առնում Արփի լճից: Գետի ակունքի վրա կառուցվել է ամբարտակ, և բնական լիճը վերածվել է ջրամբարի: Թուրքիայի հետ սահմանային տեղամասում Ախուրյանի վրա կառուցվել է Ախուրյանի ջրամբարը, որը խոշորագույնն է Հայաստանում:Մարզի տարբեր մասերում հանդիպում են ուրարտական սեպագիր արձանագրություններ, տարբեր ժամանակների բերդերի ու ամրոցների ավերակներ, կամուրջների հետքեր, այլ հնություններ: Պետական սահմանից այն կողմ, Թուրքիայի տարածքում, ընդամենը մի քանի կմ-ի վրա երևում են Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիի ավերակները:Մարզի բնակչությունըՇիրակի բնակչության թիվը և ազգային կազմը մեծ փոփոխություններ են կրել հատկապես վերջին հարյուրամյակներում: Հայ Բագրատունիների թագավորության անկումից հետո (որի մեջ էր մտնում մարզի ներկա տարածքը) Հայաստանը երկար ժամանակ դառնում է պատերազմական ակտիվ գործողությունների և օտար նվաճողների ասպատակությունների թատերաբեմ: Նվազում է հայ բնակչությունը: Ռուսաստանին միանալուց հետո Արևմտյան Հայաստանից վերաբնակված հայության մի զգալի մասը հաստատվում է այստեղ և մեծացնում բնակչության թվաքանակը:Բնակչությունը մեծ կորուստներ է կրել 1918 և 1920 թվականների թուրքական կրկնակի բռնազավթման ժամանակ, երբ զավթիչների կողմից կատարվել են խաղաղ բնակիչների զանգվածային կոտորածներ: Տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին կամ արտագաղթեցին 1988թ. երկրաշարժի պատճառով:ՔաղաքներըՇիրակի մարզկենտրոնը Գյումրի քաղաքն է: Այն Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքն է: Գյումրին ընկած է ՀՀ պետական սահմանից ոչ հեռու, Շիրակի արգավանդ դաշտի կենտրոնական տափարակ տեղամասում, Ախուրյանի վտակ Գյումրիգետի ափին:Գյումրի բնակավայրը գրավոր աղբյուրներում հիշատակվում է հնագույն ժամանակներից`   Կումայրի, ապա Գյումրի անունով: Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո այն վերանվանվել է Ալեքսանդրապոլ, խորհրդային ժամանակներում կոչվել է Լենինական:Մինչև Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին, Գյումրին եղել է մի աննշան գյուղ: Նրա տնտեսական նշանակությունը կտրուկ աճել է, երբ այստեղ, ռուս-թուրքական սահմանագլխին հիմնվել է ռուսական բազմամարդ կայազոր, կառուցվել է Ալեքսանդրապոլի բերդը, ստեղծվել են զինվորական ավաններ`   քաղաքի թաղամասեր, որոնք հայտնի են դառնում Կազաչի պոստ և Պոլիգոններ անուններով: Ալեքսանդրապոլի տնտեսական կյանքը և բնակչության արտադրական զբաղմունքը սկսում են հարմարվել զինվորական կայազորի տնտեսական պահանջներին: Արագ թափով զարգանում է արհեստագործությունը:Քաղաքի զարգացմանը նոր խթան է հաղորդում Թբիլիսի-Գյումրի-Կարս և Գյումրի-Երևան-Նախիջևան երկաթուղու և Գյումրի երկաթուղային դեպոյի կառուցումը: 1914թ. արդեն Գյումրիի բնակչությունը գերազանցում էր 30 հազ. մարդուց, այսինքն`   այնքան էր, ինչքան Երևանի բնակչությունը, իսկ զինվորական կայազորի հետ միասին`   ավելի շատ:Խորհրդային իշխանության հաստատումով և Կարսի մարզը Թուրքիային անցնելով Գյումրին կրկին հայտնվեց պետական սահմանի վրա: Սակայն այդ հանգամանքը քաղաքի զարգացումը ոչ թե խթանող, այլ խոչընդոտող գործոն դարձավ:Այդուհանդերձ քաղաքը զարգանում էր: 1980-ական թվականների վերջին նրա բնակչությունը հասել էր 230 հազարի: Ստեղծվել էր բազմաճյուղ արդյունաբերություն, որտեղ առաջատար էին տեքստիլ, սննդի և մեքենաշինական ճյուղերը: Գործում էին բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտահետազոտական հիմնարկներ, ակտիվ էր մշակութային կյանքը:Գյումրիի համար ողբերգական եղավ 1988թ. դեկտեմբերի 7-ը, երբ երկրաշարժը վայրկյանների ընթացքում կործանեց քաղաքի մեծ մասը: Ավերվեցին ու շարքից դուրս եկան քաղաքի գրեթե բոլոր գործարաններն ու ֆաբրիկաները, դադարեց գործելուց քաղաքային տնտեսությունը`   տրանսպորտը, ջրամատակարարումն ու էլեկտրամատակարարումը: Եղան մեծաթիվ զոհեր: Տասնյակ հազարավոր ընտանիքներ հեռացան Գյումրիից:Կազմվեց քաղաքի նոր հատակագիծ, ստեղծվեց շինարարական հզոր բազա, սկսվեց քաղաքի վերականգնումը: Աշխարհի տարբեր երկրներ անմիջականորեն մասնակցում եին վերականգնման աշխատանքներին: Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումը անհնար դարձրեց վերականգնման ծրագրի իրականացումը:

Posted in Հայրենագիտություն

Լոռու մարզի տեսարժարժան վայրեր

Ստեփանավանի Դենդրոպարկը Հայաստանի յուրօրինակ տեսարժան վայրերից է։ Այն գտնվում է Լոռվա մարզի Գյուլագարակ գյուղում, Ստեփանավան քաղաքից 12 կմ հեռավորության վրա։ 35 հեկտար տարածքում տեղակայված է հսկայական անտառային այգի, որից 17.5 հա բնական անտառներ են, իսկ 15 հա զբաղեցնում են աճեցված դեկորատիվ բույսերը: Այցելուները այստեղ կարող են լիովին վայելել հեքիաթային գեղեցիկ բնությունը և հիանալ բազմաթիվ յուրահատուկ ծառերով: Հազվագյուտ տնկիները հաճախ ձեռք էին բերվում փոխանակման եղանակով․ Ստեփանավանի Դենդրոպարկը համագործակցում էր Թբիլիսիի, Մոսկվայի, Կիևի և այլ քաղաքների հետ: Երկար տարիների ընթացքում բուսաբանները փորձել են այստեղ աճեցնել մինչև 2500 տարբեր բույսերի տեսակներ: Այնուամենայնիվ, արդյունքում միայն մոտ 500 տեսակ կարողացան հարմարվել լեռնային Հայաստանի պայմաններին: Կախարդական անտառի նման այս գեղատեսիլ կանաչ այգին կատարյալ է ընտանեկան այցելությունների համար տարվա ցանկացած եղանակին, քանի որ ամեն եղանակ իր ձևով «զարդարում» է այս տարածաշրջանի շքեղ բնությունը:

  • Դենդրոպարկը գտնվում է ծովի մակարդակից 1550 մ բարձրության վրա: Այստեղ կլիման բավականին ցուրտ է: Դեկտեմբերից մինչև մարտ բավականին ձյունառատ է, իսկ տեղումների ընդհանուր քանակը տարեկան կազմում է 550 մմ:
  • Դենդրոպարկի ամենահետաքրքիր «բնակիչներից» մեկը կալիֆորնիական Սեկվոյան է: Հինգ, դեռ երիտասարդ, տնկիները բարեհաջող արմատացել և բարձրություն են հավաքում: Դժբախտաբար, տնկելիս ճիշտ չի հաշվարկվել «մեծահասակ» Սեկվոյաների հնարավոր չափերը, ուստի մի քանի հարյուր տարի անց ծառերը պարզապես կարող են իրար «բախվել»:
Posted in Հայրենագիտություն

Հրաշալի ճամփհորդություն դեպի Գետամեջ

Հերթական ճամբհորդություն դեպի Գետամեջ գյուղ:Մենք գնացինք Գետամեջ և հրադան գետ սկզբում մտանք Նորհաճն եկեղեցի այնտեղ մենք աղոթեցինք և անցանք մյուս ավելի հետաքրքիր արկածների:

հետո քայլքով գնացինք դեպի ավտոբուս և այդպես շարժվեցինք դեպի ընկեր Դիաննայի գյուղ այնտեղ նստեցինք մի ճոճոնակի վրա և սկսեցինք համեղ ուտելիքներ ուտել: Այնքան հրաշալի էր որ այդ հրաշալի եղանակի ժամանակ մենք վայելում էինք մեր համեղությունները այդ պահին զգացի կարծես երազում լինեյի :

հետո գնացինքն մեղվի փեթակների մոտ շատ ուժեղ վախով բոլորս ուզում էինք արագ դուրս գալ էնտեղից բոլորս շատ վախեցած էինք չեք կարող հասկանալ մեզ քանի որ դա մի ուրիշ վախ էր:

Նորից քայլով գնացինք խոսելով ծիծաղելով դեպի մի վայր այնտեղ քարերի վրա տեղավորվոցինք նորից կերանք և արդեն կուշտ փորով գնացինք քայլելու Հրազդան գետի մոտով դա մի մի կողմից լավ որ այսքան բան արեցինք և այնքան հավես էր և մի կողմից վատ որ այդ ամենը կարծես 1 վարկյանում ավարտվեց զգացողություններս մեկ վարկյանում հանգեցին :

Դե այսքանով երբ ավարտվեց մեր ճամփհոդությունը մենք անցնում էինք հրադան գետի մոտով

Ընկեր Արմինե-Ընկեր Դիանա ինչը մեզ կխանգարի իջնել և վայելել հրազդան գետը

մենք ուրախ վազելով դիքը գնացինք ջրի մոտ սկսեցինք ուրախ խաղալ մտածելով որ պետք է վայելել այս հրաշք և անմոռանալի պահերը երջանիկ թռչկոտում էինք և ջրի հետ խաղում:

Ավարտվեց ևվս մեկ հրաշալի ճամփհորդություն դե ինչ ցտեսություն

Posted in Հայրենագիտություն

զատկական խաղեր

Ձուկոտրոցի

Ձուկոտրոցին խաղում են երկուսով: Մրցակիցներից յուրաքանչյուրը խաշած, բայց չկոտրված ձու պետք է ունենա: Խաղի նպատակն է՝ պարզել, թե ում ձուն է ավելի ամուր: Խաղացողներից մեկը ձուն պետք է բռնի ափի մեջ՝ բութ մատի և ցուցամատի օղակմամբ, չծածկելով ձվի քիթը, իցկ մյուսը պետք է աշխատի իր ձվի քթով հարվածել խաղընկերոջ ափի մեջ բռնած ձվի քթին այնպես, որ դիմացինի ձուն կոտրվի: Խաղի կանոնները.

  1. Ձու կռվեցնողները բանավոր կամ վիճակ գցելով պարզում են, թե ով է ձուն բռնողը կամ հարվածողը:
  2. Հարվածող կողմը պարտավոր է հարվածը ձվի ճիշտ ծայրամասին ուղղել:
  3. Նախ կռվեցնում են ձվերի սուր քթերը և դրանից հետո միայն, երբ այդպիսի պայմանավորվածություն է եղել, կռվեցնում են բութ քիթը բութի կամ հաղթող ձվի սուր քիթը՝ պարտված ձվի սուր քթի հետ:
  4. Հաղթողը տիրանում է ջարդված ձվին: Որպես կանոն, այս ձվախաղին նախորդում է ձու կռվեցնողների՝ իրենց ձվի գովաբանությունը: Պարծենում են, թե քանի օր են ձուն աղի մեջ պահել, թե ինչպես է այդ ձուն շատ ձվեր կոտրել և այլն: Մինչ բուն կռվին անվնելը, կռվեցնողները նախ ստուգում են՝ արդյո՞ք կեղծ չի հակառակորդի ձուն (հում ձուն դատարկելով՝ «հմուտները» մեջը լցնում են մոմ, ձյութ), ատամին խփելով ցուցադրաում են իրենց ձվի ամրությունը, կատակով կամ լուրջ առաջարկում են փոխանակել ձվերը և նոր կռվեցնել:

զատիկի ժամանակ նաև ուտում են ձուկ ,որը ուտում են ըստ ցանկության ձուկը պատրաստում են իրենց բաղադրատոմսով իմ մայրիկը ավելացնում է գինի և սխտոր

նաև երբ գնում են եկեղեցի ամբյուղի մեջ դնում են գինին և օրհնում

Posted in Հայրենագիտություն

Սևանավանք

Սևանավանք | Բարև Արմենիա Տուր

Սևանավանքը գտնվում է Սևանա լճի թերակղզու վրա, հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը 305թ.-ին։ Պեղումների արդյունքում պարզվել է, որ այս վայրը բնակեցված է եղել նոր քարի և բրոնզի դարերում։ Ինչպես վկայում է Սբ․ Առաքելոց եկեղեցու հարավային պատի արձանագրությունը, 9-րդ դարում վանքի ընդարձակումն ու կառուցապատումը կապված են Բագրատունիների արքայական տան հիմնադիր` Աշոտ Ա Բագրատունու դուստր՝ իշխանուհի Մարիամի հետ։ Պահպանված կառույցները ներկայումս վերականգնվել և հասանելի են բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են անձամբ տեսնել հին հուշարձանը: Սևանավանքը Հայաստանի պատմամշակութային ամենաճանաչված վայրերից մեկն է։

874 թ.-ին Աշոտ Բագրատունի թագավորի դուստրը, Սյունյաց Վասակ Գաբուռ իշխանի կինը՝ Մարիամը, այստեղ կառուցել է երկու եկեղեցի՝ Սրբոց Առաքելոց (մեծը) և Սուրբ Հովհաննու Կարապետի։ Առաքելոց եկեղեցու թմբուկի արևելյան նիստին պահպանվել է շինարարական արձանագրությունը՝ գրված 874 թ.-ին։ Դեպի հարավ-արևելք, ոչ հեռու գտնվող Ս. Հովհաննու Կարապետի եկեղեցին ունի նույն եռաբսիդ հորինվածքը։ Արևմտյան կողմում կցվել է գավիթ, որը հնագույններից է (կանգուն էր մինչև 1930-ական թթ.)։ Գավթի սյուները պսակել են փայտե քանդակազարդ խոյակները, որոնք այժմ պահվում են Հայաստանի Պատմության Պետական Թանգարանում և Էրմիտաժում։ 

  • 3Միջին դդ․ Սևանավանքը եղել է պատմա-ճարտարապետական մեծ համալիր, որի մեջ եկեղեցիներից բացի մտնում էին ամենատարբեր նպատակների համար կառուցվածքներ (գրատուն, հյուրատներ, պահեստներ, սեղանատուն ևն): Սևանավանք համալիրում հիշատակված են  Սբ. Աստվածամայր, Սբ. Լուսավորիչ, Սբ. Կարապետ, Սբ. Հարություն, Սբ. Հովհաննես Սկրտիչ, Սևանի Սբ. Նշան եկեղեցիները, որոնց անուններով երբեմն կոչվել է նաև վանքը։ Այժմ վանքի համալիրից պահպանվել և կանգուն են Առաքելոց եկեղեցին և Սբ․ Աստվածամայրը: 
Posted in Հայրենագիտություն

Գեղամա լեռների վիշապաքարերը

Գեղամա լեռներում շատ էին վիշապաքարերը, որոնք տարբեր ժամանակներում տեղափոխվել են: Սովետական ժամանակաշրջանում նույնիսկ բերվել են Երևան: Նոր Նորքի զանգվածում կա վիշապների պուրակ: Գեղամա լեռներից բերված մի հսկա վիշապ էլ կանգնած է «Վերնիսաժի» մոտ՝ կառավարական շենքի դիմաց:Այժմ կանգուն են վիշապաքարերից երկուսը, որոնք գտնվում են Վանքի լճի ափին (Վիշապալիճ):Աժդահակ բարձրանալիս պետք է անպայման տեսնել նաև այդ վիշապաքարերն ու ժայռապատկերները:

Posted in Հայրենագիտություն

Արագածոտնի մարզի տեսարժան վայրեր

Բյուրականի աստղադիտարան

Բյուրականի աստղադիտարանը հիմնադրվել է 1946 թ, Աստղադիտարանի առաջին տնօրենի` Վիկտոր Համբարձումյանի նախաձեռնությամբ։ Այն կառուցված է Արագած լեռան հարավային լանջին։ Աստղադիտարանի գիտական գործունեությունն ուղղված է տիեզերքում անկայուն երևույթների հետազոտմանը, որի համար նախատեսված է 5 հիմնական դիտակ, որոնցից են աստղադիտարանի խոշորագույն 2,6մ և Շմիդտի 1,0 մ հանրահայտ դիտակները։ Հիմնական և օժանդակ կառույցներից բաղկացած աստղադիտարանը՝ որպես ճարտարապետական համալիր, նախագծել է հայ նշանավոր ճարտարապետ Սամվել Սաֆարյանը։ 1998 թվականից աստղադիտարանը կրում է Վիկտոր Համբարձումյանի անունը։

  • 1947 թ-ին Բյուրականի աստղադիտարանում անցկացված հետազոտությունների շնորհիվ բացահայտվեցին աստղասփյուռները՝ երիտասարդ աստղերի խմբերը։ Հարկ է նաև նշել, որ այստեղ է առաջին անգամ ապացուցվել, որ մեր ժամանակներում ևս շարունակվում են աստղերի առաջացման երևույթները:
  • Աստղադիտարանում է գտնվում Եվրոպայում ամենախոշոր դասական աստղադիտակներից մեկը, որի հայելու տրամագիծը կազմում է 2,6 մ, 1 մ տրամագծով մուտքի բացվածքով Շմիդի համակարգի աստղադիտակը։ Այստեղ է գտնվում նաև ռադիոօպտիկական աստղադիտակը և շատ այլ սարքեր:

Սուրբ Գևորգ եկեղեցի. Մուղնի

Գտնվում է Մուղնի գյուղում:

Ըստ 17-րդ դարի պատմագիր Զաքարիա Սարկավագի, վանքը հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը՝ այնտեղ տեղափոխելով Սուրբ Գևորգի մասունքները։ Հավանաբար դա տեղի է ունեցել 13-րդ դարի առաջին կեսին, որովհետև արդեն 1278 թ. Մուղնու Սուրբ Գևորգ վանքում ձեռագրեր է ընդօրինակվել։ Սուրբ Գևորգ վանքից Սուրբ Գևորգի մասունքների մի մասը տարվել է Վրաստան՝ վրաց արքայազնի բուժման համար։ Այդ մասունքները պահելու համար հետագայում կառուցվել է Թիֆլիսի Մողնու Սբ. Գևորգ եկեղեցին։ 13-15-րդ դդ. այստեղ ձեռագրեր են գրվել, վանքը դարձել է հռչակավոր ուխտատեղի։ 1580 թվականին վանքի առաջնորդ Ոսկան վարդապետը Մուղնու Սբ. Գևորգ վանքում եպիսկոպոսական աթոռ է հաստատել։ Վանքը ծաղկում է ապրել 17-րդ դարում, երբ համալիրը երկու անգամ հիմնովին վերակառուցվել է։ 1632-1655 թթ. վանքի առաջնորդ Մարտիրոս եպիսկոպոսը քանդել է արդեն խարխուլ եկեղեցին ու մյուս շինությունները և կառուցել նորը՝ երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկը, պարիսպներ, խցեր։ Սակայն 17-րդ դարի երկրորդ կեսին անմշակ քարով շինված այս եկեղեցին չէր համապատասխանում համահայկական ուխտատեղիի պահանջներին, որի պատճառով Հովհաննես վարդապետը, ստանալով պարսից շահի թույլտվությունը, հիմնովին քանդել է այն և սրբատաշ տուֆ քարերով 1664-1669 թթ. կառուցել նորը։ Հովհաննես վարդապետը 1669 թ., մինչև շինարարության ավարտը, վախճանվել է Ագուլիսում (նա գնացել էր Ագուլիս եկեղեցու կառուցման համար դրամ հանգանակելու)։ Շինարարությունն ավարտել է Դավիթ վարդապետը։ Վանքի Սբ. Գևորգ եկեղեցու ճարտարապետն էր Սահակ Հիզանեցին, որի մահից հետո (1666 թ.) նրան փոխարինել է իր փեսա և աշակերտ ուստա Մուրադը։ 1811 թ. առևտրական Հովհաննեսը և նրա կին Թամարը վանքին վարագույր են նվիրել՝ խաչելության և վիշապին նիզակահարող հեծյալ Սբ. Գևորգի պատկերով. այն այժմ գտնվում է ՀՊՊԹ-ում։ 19-րդ դարում Մուղնու Սբ. Գևորգ վանքը ուխտավայր է եղել նաև վրացիների և պարսիկների համար։ Մուղնու Սբ. Գևորգ վանքը մասնակի վերանորոգվել է 19-րդ դարում։  Աբել եպիսկոպոս Մխիթարյանը, դառնալով վանքի առաջնորդ, 1870 թվականին այնտեղ դպրոց է հիմնել։ 1889 թվականին շարադրել է վանքի պատմությունը։ 2000 թ. հոկտեմբերի 8-ին Գարեգին Բ Ներսիսյան կաթողիկոսի ձեռամբ վերաօծվել է Մուղնու Սբ. Գևորգ վանքի եկեղեցին։

Սև և կարմիր տուֆի սրբատաշ քարերով շինված քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածքով եկեղեցուն արևմտյան կողմից կից է եռակամար բաց սրահ, որի միջին հատվածի վրա բարձրանում է զանգակատան 12-սյունանի ռոտոնդան։ Ընդարձակ և բարձր աղոթասրահի կենտրոնում խաչաձև մույթերի վրա բարձրանում է գլանաձև թմբուկով և հովանոցաձև վեղարով գմբեթը։ Աբսիդի և դահլիճի հյուսիսարևելյան անկյան վրա Գրիգոր Ա Լուսավորչի կողմից Տրդատ Գ Մեծի մկրտության, Սբ. Գևորգի՝ Գաբրիել հրեշտակապետից սուր ստանալու, Աստվածածնի վերափոխման, Ստեփանոս Նախավկային, Սբ. Նիկողայոս Հայրապետին և Համբարձման տեսարանը պատկերող 19-րդ դարի որմնանկարներ են։ Եկեղեցու արտաքին հարդարանքում մեծ դեր է խաղում բազմագունությունը՝ սև և դեղնակարմրավուն տուֆի օգտագործումով։ Գմբեթի թմբուկին չորս ավետարանիչների խորհրդանշանների հարթաքանդակներն են։ Հարավային մուտքը ուշագրավ է բացառիկ հարուստ և բարձրարվեստ ձևավորումով։ Մուղնու Սբ. Գևորգ վանքի եկեղեցին ճարտարապետական ձևերի գեղագիտական բարձր հատկանիշներով ուշ միջնադարի Հայաստանի լավագույն կառույցներից է։

Մուղնու վանքում պահվող սրբություններից են եղել Սուրբ Գևորգի Աջը, Թադեոս առաքյալի և Մատթեոս ավետարանչի մասունքները։ Մուղնու Սուրբ Գևորգ վանքի ուխտի օրն է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը։