Posted in Առողջ սնունդ-տեխնոլոգիա
նկար համացանցից

Սննդամթերքներում ու կիրառվում է որպես դեղահաբեր: Օգտագործվում է լնդախտի կանխարգելման ու բուժման նպատակով: Ասկորբինաթթուն էսենցիալ վիտամին է, մասնակցում է օրգանիզմի հյուսվածքների ռեգեներացիային ու մի շարք նյարդամիջնորդանյութերի սինթեզի ֆերմենտների համար կոֆերմենտ է : Բացի այդ, կենսագործունեությունն ապահովող մի շարք ֆերմենտների համար նույնպես ծառայում է որպես կոֆերմենտ, մասնավորապես իմունային համակարգի: Կարևորագույն ֆունկցիաներից է հակաօքսիդանտային ֆունկցիան

Ներկայումս որևէ հստակ ապացույցներ չկան ասկորբինաթթվի օգտագործման շնորհիվ մրսածությունը կանխարգելելու վերաբերյալ: Միևնույն ժամանակ հաստատված է, որ վիտամինի կանոնավոր օգտագործումը բերում է հիվանդների շուտ ապաքինմանը:Կան տեսակետներ, որոնց համաձայն վիտամինի կանոնավոր օգտագործումը ,իմուն համակարգի խթանման ճանապարհով, կարող է նվազեցնել քաղցկեղի , սրտանոթային հիվանդությունների և մտավոր հետամնացության ռիսկերը: Օգտագործվում է ներքին ընդունման ու ներարկման եղանակներով:

Posted in Առողջ սնունդ-տեխնոլոգիա

Ի՞նչ է սնունդը