Posted in Գրականություն🔔

Անցորդը

Առաջադրանքներ`

1.Պատկերացրո’ւ, որ հանդիպել ես անցորդին։ Գրի’ր հարցեր, որոնք կուղղես նրան։

Ես նրան կհարցնեի,թե զբոսնելուց ինչ է զգու՞մ հաճույք,ցավ,գու՞ցե ուրախություն:

2.Շարունակի’ր` գրելով, թե ի°նչ եղավ անցորդի հետ հետո։

Այդ մութ փողոցներում այլևս ոչմեկ չկար․․․․անցորդը տարօրինակ մարդ էր,այս դեպքի մասին շատերը լսեցին,շատերն էին ուզում հասկանալ թե վերջը ուր կորավ այդ մարդը՞,Երեխաները դպրոցում հարցրին այդ անցորդի հետ ի՞նչ եղավ,ուսուցչուհին ցածր ձայնով ասաց
—դա ուղղակի լեգենդ է,եկեք շարունակենք դասը։

3.Պատմվածքից դուրս գրի’ր համեմատություններ, փոխաբերություններ։

Համեմատություն-Դա մի փոքրիկ խուց էր։ Մի փոքրիկ, մութ բանտախցիկ՝ վանդակավոր պատուհանով։ Պողպատահամ էր գալիս և կար ախտահանման հոտ։

Փոխաբերություն-

4.Պատմվածքի գլխավոր հերոսին`

✓բնութագրի՛ր՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով

✓մեղադրի՛ր՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով

✓արդարացրո՛ւ՝ ասելիքդ հաստատելով ստեղծագործությունից դուրս գրված հատվածներով

Posted in Գրականություն🔔

Այս պատմությունը հետաքրքիր էր նրանով,որ հանդիպեցինք շատ մարդկային տեսակներ,Ասելիքը այն էր,որ իրական լավ մարդիկ իսկապես կան,և պետք է լինել շնորհակալ այդպիսի մարդկանց։Տղային շատ վառ հնարավորություն տվեց Աստված գտնել իսկապես բարի մարդու։

Posted in Գրականություն🔔

Անուղղակի🤎📃

– Այո,— ասաց նա հայերեն,— ձի է։
Հայերեն ասաց նա—Այո,ձի է։

— Սպասիր հագնվեմ,— ասացի ես։
Նա ասաց-սպասի հագնվեմ։

— Լավ,— ասաց նա,— բայց շտապիր։
բայց շտապիր ասաց նա

— Ձին կթողնի,— ասացի ես։
Կթողի ձին-ասաց նա

Posted in Գրականություն🔔

անուղղակի խոսք📃

Ուղղակի խոսքը դարձնե՛լ անուղղակի։
1. –Ես ամեն ինչ կկազմակերպեմ,- ասաց կուրսի ավագը։

Կուրսի ավագն ասաց որ նա ամեն ինչ կկազմակերպի։
2. Բազմոցին նստած՝ խորհում էր. «Ես վաղը կսկսեմ այդ աշխատանքը, որ
մեկ շաբաթում կավարտեմ»։

Վաղը նա կսկսի այն աշխատանքը որը կավարտի մեկ շաբաթում։
3. –Մենք ե՞րբ կարող ենք գնալ ցուցահանդես,- տնօրենին հարցրին
աշակերտները։

Աշակերտները հարցրին տնօրենին երբ նրանք կարող են գնալ ցուցահանդես։
4. –Մենք,- ասաց նա,- երբեք գործը կիսատ չենք թողել։

Նա ասաց որ նրանք երբեք գործը կիսատ չեն թողել։
5. «Մեզ մի քանի օր է հարկավոր,- գրված էր նամակում,- որ կարողանանք
կատարել հանձնարարությունը»։
6. Հայտարարության մեջ գրված էր. «Մենք կարող ենք պատվերը կատարել
երեք օրում»։

Նրանք կարող են պատվերը կատարել երեք օրում-գրված էր հայտարարության մեջ։
7. –Ես իմ քանդակները ստեղծելիս չեմ մտածում աշխատանքի դժվարության
մասին,- ասաց Արմանը։

Արմանն ասաց,որ նա չի մտածում աշխատանքի դժվարության մասին երբ իր քանդակներն է ստեղծում։
8. –Հասմի՛կ, դու խմբի ցուցակը պետք է ներկայացնես ինձ,- ասաց
ուսուցչուհին։

Ուսուցչուհին ասաց,որ հասմիկը պետք է խմբի ցուցակը ներկայացնի իրեն։
9. «Ես ոչինչ չպետք է մոռանամ, այլապես հաջողության չեմ հասնի»,-
մտածեց մրցույթի վերջին մասնակիցը։

մրցույթի վերջին մասնակիցը մտածեց որ նա ոչինչ չպետք է մոռանա այլապես հաջողության չի հասնի։

Posted in Գրականություն🔔

Տան պահապանը

2-րդ հատված

Ձմեռը հայրս Չալանկին կապում էր մեր գոմի չարդախում, հենց գոմի դռան առաջ, ուր նա խոտ էր դնում նրա համար, որ տեղը փափուկ ու տաք լինի։

Հայրս Չալանկին գոմի դռանը կապում էր նրա համար, որ գող գալու դեպքում իմացնի, որովհետև գոմը գտնվում էր մեր տնից բավական հեռու։ Եթե պատահեր դուռը կոտրեին և ամբողջ տավարը տանեին` չէինք իմանա։

— Քնածն ու մեռածը մին է,— ասում էր հայրս և միշտ զգուշացնում, որ եթե ինքը, պատահեց, տանը չեղավ, մենք չմոռանանք Չալանկին կապել գոմի չարդախում։

Եվ, պետք է ասած, Չալանկի պատճառո՞վ, թե նրա ահից, ոչ միայն մեր գոմից, այլև մեր բակից բան չէր գողացվում։ Հայրս հավատացած էր, թե մի բան պատահելիս Չալանկը հաչոցով կիմացնի։

Իսկ Չալանկը երբեք սուտ չէր հաչում… Դա արդեն հայտնի էր:

Ու ահա ձմռան մի գիշեր, երբ մեր տանը բոլորս քնած էինք, հանկարծ զարթնեցինք ինչ-որ տարօրինակ ձայներից։ Մեկը դիպչում էր մեր դռանը, ճանկռոտում և մի տեսակ, մռռոցի նման, ձայներ հանում։

Առաջինը զարթնեցինք ես ու մայրս։ Հայրս, սովորաբար, խոր էր քնում, մինչև չհրեիր՝ չէր զարթնի։

Մի քանի անգամ ականջ դնելով այդ տարօրինակ ձայներին, մայրս արթնացրեց հորս.

— Տես մի էն ի՞նչ է, որ դուռը չանգռում է…

Այդ րոպեին դռան ճանկռտոցը կրկնվեց. նորից մեկը դիպավ դռանը, և լսվեց զսպված կլանչոց։

— Շուն է՞,— հարցրեց հայրս տարակուսած, անկողնում նստելով: Ապա վեր կացավ, արխալուղը գցեց ուսերին ու գնաց դեպի դուռը։

Բայց մայրս չթողեց դուռը բանալ։

— Կատաղած շուն կլինի, աման…

Հայրս լուսամատի ապակիների միջով նայեց դուրս, բայց բան չնկատելով, լուսամուտի մի փեղկը բաց արավ ու գլուխը դուրս հանեց։

— Դե կորի՛,– պոռաց նա և ետ դարձավ։– Մեր շունն է, կապը կտրել է։

— Բա խի՞ է դուռը չանգռում,— զարմացավ մայրս։— Չլինի՞ սոված է։

— Չէ՛, հենց իրիկունը, գոմը փակելուց հետո եմ հաց տվել,— պատասխանեց հայրս։– Ով գիտի գելի հոտ է առել, վախից կապը կտրել` դեսն է եկել…

Եվ հայրս, ուսերին գցած արխալուղը մի կողմ դնելով, ուզում էր կրկին անկողին մտնել, երբ շունը, որ լռել էր այդ րոպեին, նորից դիպավ դռանն ու կլանչեց։

— Չէ։ Սա իսկ որ գելի հոտ է առել,— կրկնեց հայրս։ — Վախից կլանչում է…

Ու նորից բարկացավ.

— Դե, կորի՛, անպետք։

Չալանկը ընդհատեց կլանչոցը, բայց դարձյալ դռնովը դիպավ։

— Քեզ պես հազար շուն սատկի, էս ցրտին դուրս չեմ գա,— ասաց հայրս ու մտավ անկողին։

Շունը դռան ետևից կարծես զգաց այդ բանը և ավելի անհանգստացավ. սկսեց նորից կլանչել ու թաթը դռանը քսել:

Կլանչում էր, թաթը դռանը քսում և մի վայրկյան լռում, սպասում։ Տեսնելով ձայն չենք տալիս՝ շարունակում էր նույն ճանկռտոցն ու կլանչը։

Առաջադրանքներ

  1. Դուրս գրիր անծանոթ բառերը և բացատրիր:
    կլանչոց-Շան աղիողորմ հաչոց
    ճանկռտել– Շատ տեղերից կամ շատ անգամ ճանկռել
  2. Կազմիր նախադասություններ ընդհատել, տարօրինակ, զարթնել բառերով:
    Փոքր քույրիկս արթնացավ և ընդհատեց իմ քունը։
    Առավոտյան տնից դուրս գալուց լսեցի վերելակի տարօրինակ ձայները։

    Առավոտյան զարթնեցի թարմ վիճակում։
  3. Ի՞նչ առածներ գիտես շան մասին: Գրիր:
    Շնից մազ պոկելն էլ է օգուտ:
  4. Վերնագրիր հատվածը:
    Տան պահապանը
Posted in Գրականություն🔔

Ինձ դուր են գալիս մարդիկ․․․

Շարունակի’ր միտքը` Ինձ դուր են գալիս մարդիկ…

Ինձ դուր են գալիս հոգատար մարդիկ ովքեր միշտ պատրաստ են օգնել դիմացինին թե ֆիզիկապես թե հոգեպես։Մարդիկ ովքեր մեծահասակների կողքով երբեք անտարբեր չեն անցնի սկսած ավտոբուսի մեջ տեղ զիջելուց և վերջացրած ծանր տոպրակները օգնել տանելուց։

Ինձ դուր են գալիս՝ արդարամիտ մարդիկ որոնք երբեք արդարության դեմ չեն գնա,ամեն ինչ կդատեն հանգիստ և կարևորը ճիշտ որոշում կայացնելով։Մարդիկ ովքեր ունեն իրենց մեջ ծով համբերություն և իրանց համբերությունը դժվար է միանգամից խաղտել։

Մարդիկ՝ ովքեր անկախ նրանից դու իրանց ընկեր ես թե ոչ միշտ պատրաստ են քեզ հետ լինել և օգնել հոգեպես։Մարդիկ ովքեր քեզ կհասկանան և կփորձեն քեզ հետ լինել քո կյանքի ամենադժվար պահերին։Մարդիկ ովքեր ոչ թե կտան <<Խելամիտ>> խորհուրդներ այլ կտան հնարավորություն ինքդ որոշելու այդ պահին գործողությունը։

Ինձ դուր են գալիս Մարդիկ՝ ովքեր սառը չեն քեզ հետ,նրանք ովքեր քո հետ ապրած ամեն պահը անցկացնում են լիարժեք ։Մարդիկ որոնք ինձ դարձնում են աշխարհի ամենաերջանիկ մարդը։Մարդիկ ում համար ես պատրաստ եմ կռվել ամենամոտ մարդու հետ։Մարդիկ ում հանդիպելու համար ես կտամ ամեն բան ինչ ունեմ։

Ինձ Համար մարդկային ամենակարևոր որակը դա՝ Սերն է։Բայց ոչ թե խոսքեով ասված սուտ սերը այլ գործողություններով ցույց տված իրական սերը։Այն սերը որի համար դու պատրաստ կլինես անել ամեն ինչ,վնասվել,վիրավորվել,ցավացնել ուրիշին։Սերը դա այն զգացողությունն է որը կյանքումդ մեկ անգամ զգալուց հետո կփոխես ամբողջ հայացքդ կյանքի հանդեպ։

Posted in Գրականություն🔔

գրականություն

Տեքստային աշխատանք

Արևելքի մի երկրում մի թագավոր է լինում, նա շատ կամակոր  և քմահաճ է լինում: Մի  օր  նա  կանչում է  իր  երկրի  բոլոր   դերձակներին  և  հրամայում, թե`  ինձ  համար  մի  այնպիսի  վերմակ  կարեք, որ  հասակիս  համեմատ  լինի ̀ ոչ  երկար, ոչ  կարճ: Ոչ մի   դերձակ  չի  կարողանում  թագավորի  հրամանը  կատարել, բոլորի  գլուխներն  էլ  կտրել  է  տալիս:
Օրերից  մի  օր  թագավորի  մոտ  մի  դերձակ  է  գալիս:
— Թագավորն  ապրած  կենա, -ասում  է  նա, —  ես  քո  ուզած  վերմակը  կկարեմ: Ոչ  երկար  կլինի, ոչ կարճ:
— Լավ, — ասում է թագավորը, — բայց  տես,  եթե  մի  փոքր  երկար  եղավ  կամ  կարճ, իմացած  լինես ̀ գլուխդ  կտրելու  եմ:
-Համաձայն   եմ, թագավորն  ապրած  կենա, թե  չկարողացա ̀  գլուխս  կտրի:
Դերձակը  գնում  է  մի  վերմակ  կարում,  դիտմամբ  էլ  մի  քիչ  կա□ճ  է  անում: Տանում  է,  դնում     թագավորի  առաջ: Փեշի  տակ  էլ  թաքուն  մի  ճիպոտ  է  պահած  լինում:
-Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը ̀  գլուխ  տալով, — քո  ուզած  վերմակը  կարել  եմ: Տես ̀  կհավանե՞ս:
-Տեսնենք  հասակիս  հարմա՞ր  է, թե՞  ավել- պակաս, —  ասում  է  թագավորն  ու  պառկում  թա□տին, վերմակը  քաշում  վրան: Վերմակը  հազիվ  ծնկներին  է  հասնում, ոտքերը  բաց  են  մնում:
Դերձակն  իսկույն  փեշի  տակից  հանում  է ճիպոտը  և  խ□ում  թագավորի  ոտքերին: -Թագավորն  ապրած  կենա, — ասում է  դերձակը, — ամեն  մար□  իր վերմակի  համեմատ  պիտի   ոտքը  մեկնի:
 Թագավորն  ամիջապես  ոտքերն  իրեն է  քաշում,  թաքցնում  վերմակի  տակ:

   Կամակոր  թագավորն  այլևս  ոչինչ  չի  կարողանում  ասել: Նույնիսկ  մեծ –մեծ   նվերներ  է տալիս  ու  ճանապարհ  դնում  հնարագետ  դերձակին:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

կարճ

թախտին

խփում

մարդ

   2. Ի՞նչ  է  նշանակում  դերձակ  բառը

անձ որը զբաղվում է կար ու ձևով

3. Ո՞ր   դարձվածքի   իմաստն  է  սխալ  բացատրված.
ա/ գլուխը  դատարկ   —  հիմար, անխելք, տգետ
բ/ թև առնել  —  ոգևորվել, ոգեշնչվել
գ/ կողը  հաստ – համառ, կամակոր, ինքնասածի
դ/ ձեռք մեկնել —  ձեռքով անել, հեռանալ

4.Տրված  բառերից  ո՞րն  է  ածանցավոր.

      ա/ օրերից

      բ/  գլուխ                            

      գ/ թագավոր

       դ/ ոչինչ

5.Ի՞նչ  խոսքի  մաս  են  տեքստում ընդգծված  բառերը:

բայ,մակբայ,ածական,գոյական

6. Օգտագործելով  տրված  բառերը ̀ լրացրու՛  առած-ասացվածքները.

    ա/ Ծաղիկը   ___________  նայելով  է  բացվում:

Էբ/Թթու  է, թան  չի,  ամեն _____________ բան չի:

     գ/Մեջք –մեջքի  որ  տանք, ____________ շուռ  կտանք:

      դ/Արջից  վախեցողը  անտառ  ___________:

   / սարեր, չի  գնա, մարդու, ծաղկին/

7. Ի՞նչն  է  ստիպում  թագավորին  նման հրաման  արձակել:
8. Ի՞նչ  հնարամտության  է  դիմում  դերձակը:
9. Ժողովրդական  ո՞ր  ասացվածքն  է  օգտագործված  տեքստում:

Posted in Գրականություն🔔

Ինտիլիգենտություն📜📖📚

Ա․ Ո՞րն է հեղինակի ասելիքը։ Համաձա՞յն եք նրա հետ։ Հիմնավորե՛ք։

Այո բոլորովին համաձայն եմ,քանի որ ճիշտ է գրքերն էլ են տալիս գիտելիք և ինտիլիգենտություն,բայց մեզ կյանքն ավելի մեծ գիտելիք է տալիս մենք կյանքից պետք է փորձեր քաղենք

Բ․ Բացատրե՛ք հետևյալ միտքը, ,, Ինտելիգենտությունը ունակություն էըմբռնելու, ապրումակցելու, այն համբերատար վերաբերմունք է աշխարհի ու մարդկանց հանդեպ,,։
Եթե դու միշտ ամեն հարցի լուծումը գտնես մարդու վրա գոռալով,դա այդպես էլ չի լուծվի իսկ եթե համբերատար,անտարբեր դեմքով առանց բորբոքվելու,խոսաս մարդու հետ հաստատ արդյունք կտեսնես։

Գ․ Բնութագրե՛ք այս նամակի պատմող-հերոսին՝ ըստ նրա արտահայտած մտքերի։

Դ․ Փոխե՛ք նամակի վերնագիրը՝ հիմնավորելով Ձեր ընտրած վերնագիրը։
Ինտիլիգենտությունը ՝մարդկային որակ

Ինտիլիգենտությունը դա միայն գիրք կարդալու,ճամհորդելու,և շատ լեզուներ իմանալու մեջ չէ-Ոչ։
Կարևոր է-համբերատարություն ունենալ,մարդուն ճիշտ հասկանալ,չնեղացնել խոսքերով և գործողություններով։
Լինել մաքրասեր ,ոչ միայն մաքուր պահել միջավայրը այլև չօգտագործել վատ բառեր,նվաստեցնող արտահատություններով։